Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ալոճենի

Ալոճենի (լատիներեն անվանումը՝ Crataegus L., հայկական տարանունները՝ ալոճի, ալուչ, հալոճի, սզնի), վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու տերևները պարզ են հերթադիր։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ։

Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթուկիտրոնաթթուկրատեգուսաթթուուրսոլաթթուօլեանոլաթթուֆլավոնոիդներսորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտպղինձերկաթմանգանցինկմոլիբդեն և այլն։

 

Без названия
Ալոճենի (պտուղները)

Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիոսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնության ժամանակ և այլն:

Քիմիական բաղադրություն

Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղտրիմեթիլամինկվերցետինկվերցիտրինկոֆեինային և քլորագենային թթուներհիպերոզիդխոլինացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են սապոնիններ և ֆլավոնոիդներասկորբինաթթուկարոտինդաբաղանյութգինեթթուկիտրոնաթթուկրատեգուաթթուուրսոլաթթուսորբիտճարպային յուղերC վիտամին, քիմիական տարրերից՝ կոբալտպղինձերկաթմանգանցինկմոլիբդեն և այլն։

Բուժական նշանակություն

Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։

Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախտահարումերի ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լյարդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը։

Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օգտակար հատկանիշներ

Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալու նպատակով։ Պտուղները և տերևները փոխարինում են թեյին և սուրճին։ Ալոճենին հիանալի դեկորատիվ ծառ է, մեղրատու, ամուր բնափայտով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook