Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ախտանշաններ, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել գինեկոլոգի հետ

Բոլոր կանայք էլ գիտեն, որ տարեկան երկու անգամ հարկավոր է գինեկոլոգի և ատամնաբույժի մոտ պրոֆիլակտիկ բուժզննում անցնել, սակայն ոչ բոլորն են հետևում այդ խորհրդին: Առանց որևէ գանգատի շատ քչերն են այցելում բժշկին, իսկ գանգատների դեպքում էլ ոմանք սպասում են, որ դրանք կանցնեն առանց որևէ միջամտության:

Սակայն լինում են դեպքեր, երբ բուժզննումը ոչ մի դեպքում չի կարելի հետաձգել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 ախտանշան, որոնց դեպքում հարկավոր է շտապ խորհրդակցել գինեկոլոգի հետ:

·        Դաշտանի հետ կապ չունեցող ցանկացած արյունահոսություն կամ արյունոտ արտադրություն սեռական օրգաններից վկայում է լուրջ հիվանդությունների մասին: Նման դեպքերում բուժզննումը ոչ մի դեպքում չի կարելի հետաձգել, քանի որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

·        Բոլոր կանանց մոտ էլ լինում է հեշտոցային արտադրություն, ինչը կապված է բնական գործընթացների ու լորձաթաղանթի թարմացման հետ: Նման արտադրությունն ունենում է տհաճ, բայց ոչ սուր հոտ, լինում է թափանցիկ կամ կաթնագույն: Որպես կոնոն այն լինում է քիչ քնակությամբ , սակայն եթե նկատվում են որևէ փոփոխություններ, ապա հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ դա կարող է լուրջ խնդրի ախտանշան լինել: Օրինակ՝ շագանակագույն արտադրությունը վկայում է էնդոմետրիտի մասին, լորձային պղտոր արտադրությունն արգանդի վզիկի էրոզիայի նշան է, իսկ թանձր ու տհաճ հոտով արտադրությունը՝ վարակումների:

·        Սեռական օրգանների քորն ու այրոցը կարող է առաջանալ հիգիենայի կանոններին չհետևելու կամ լատեքսի նկատմամբ ի հայտ եկած ալերգիայի հետևանքով, սակայն այդ ախտանշանները կարող են վկայել նաև բավական լուրջ վարակների մասին, որոնց բուժումը հարկավոր է հնարավորինս շուտ սկսել՝ էլ ավելի լուրջ բարդություններից խուսափելու համար:

·        Որովայնի ստորին հատվածի ցավը միշտ էլ լուրջ պատճառ է գինեկոլոգի հետ խերհրդակցելու համար: Նման ցավի առաջացման պատճառ կարող է դառնալ ինչպես արգանդի հավելումների բորբոքումը, ինչը կարող է հանգեցնել անպտղության, այնպես էլ ներքին արյունահոսությունը, որը կարող է էլ ավելի բարդ հետևանքներ ունենալ:

·        Սեռական ակտի ժամանակ առաջացած ցանկացած տեսակի ցավը նույնպես շատ լուրջ խնդիր է: Եթե պատճառը քսուքի քիչ քանակությունն է, ապա սեռական ակտի ժամանակ առաջացած ցավը կարող է վկայել առողջական այնպիսի լուրջ խնդիրների մասին, ինչպիսին են արգանդի վզիկի հիվանդությունները, արգանդի հավելումների բորբոքումը, կպումները, ամոթույքի բորբոքումը, հեշտոցի տարբեր վարակները, պապիլոմաները և փոքր կոնքի օրգանների աշխատանքի այլ խանգարումները:

Հարկ է հիշել, որ սեռական համակարգի հետ կապված ցանկացած ախտանշանի կամ անգամ կասկածի դեպքում հարկավոր է խորհրդակցել գինեկոլոգի հետ և բուժզննում անցնել: Հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելը կօգնի ավելի արագ ազատվել դրանից և նվազագույնի հասցնել օրգանիզմի վրա ունեցած բացասական ազդեցությունը, մինչդեռ անկարևոր թվացող ախտանշանները (օրինակ՝ անոմալ արտադրություն կամ թույլ քոր) անուշադրության մատնելը կարող է հանգեցնել անպտղության, հղիության ընդհատման և նույնիսկ չարորակ ուռուցքների առաջացման:

Նյութի աղբյուրը՝ womenfirst.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook