Saturday, April 27, 2024
Նորություններ

ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սիրիայում խոլերայի տարածման «շատ բարձր ռիսկի» մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է Սիրիայում խոլերայի տարածման «շատ բարձր» ռիսկի մասին այն բանից հետո, երբ երկրում գրանցվել են 2009-ից ի վեր առաջին դեպքերը, հաղորդում է Medical Xpress-ը:

«Մյուս նահանգներում խոլերայի տարածման ռիսկը եւս շատ մեծ է»,- հայտարարել է կազմակերպությունը՝ երկրի 14 նահանգներից առնվազն հինգում հիվանդությունը հայտնաբերելուց հետո:

«Վարակի աղբյուրը կարող է լինել այն, որ մարդիկ ջուր են խմում չմշակված աղբյուրներից, կամ սննդամթերքի վարակումը` բույսերը աղտոտված ջրով ջրելու պատճառով»:

Երկուշաբթի Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է կառավարության կողմից վերահսկվող շրջաններում  խոլերայից երկու մահվան մասին։

Շաբաթ օրը քրդական իշխանությունները հայտնել էին երեք զոհի մասին իրենց վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային եւ արևելյան շրջաններում:

ԱՀԿ-ն հայտնել է, որ դեպքերն առաջինն են Սիրիայում 2009-ից ի վեր, երբ արեւելյան Դեյր Զոր եւ հյուսիսային Ռաքա նահանգներում 342 դեպք էր հաստատվել :

Հիվանդությունը սովորաբար փոխանցվում է աղտոտված սննդի կամ ջրի միջոցով եւ փորլուծություն եւ փսխում է առաջացնում:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով՝ 10 տարվա պատերազմը վնասել է Սիրիայի ջրի մաքրման օբյեկտների երկու երրորդը, պոմպակայանների կեսը եւ ջրային աշտարակների մեկ երրորդը:

Բնակչության գրեթե կեսն ապավինում է այլընտրանքային եւ հաճախ անապահով ջրի աղբյուրներին, մինչդեռ կեղտաջրերի առնվազն 70 տոկոսը չմաքրված է մնում, նշել են գերատեսչությունում։

Երկուշաբթի ՄԱԿ-ը դոնոր երկրներին կոչ է արել լրացուցիչ միջոցներ տրամադրել բռնկման դեմ պայքարի համար:

ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ բռնկման աղբյուրը կապված է այն մարդկանց հետ, ովքեր Եփրատ գետից աղտոտված ջուր են խմում եւ օգտագործում այն բերքը ջրելու համար, ինչը սննդամթերքի աղտոտման է հանգեցնում»:

Աշխարհում այս հիվանդության հետեւանքով տարեկան 1.3-ից 4 միլիոն մարդ է տուժում, մահանում է 21.000-ից 143.000 մարդ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook