Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Անքնություն

Անքնություն, գիշերային քնի խանգարումների (դժվար քնելը, վաղ արթնանալը, գիշերվա ընթացքում հաճախ արթնանալը և, վերջապես, գիշերային քնի լրիվ բացակայությունը) ընդհանուր անվանումը։ Ժամանակակից բժշկություն հիմնախնդիրներից մեկն է, որը լինելով շատ տարածված, իսկ քնաբանության մեջ ամենատարածված ախտորոշումը, և առնչվելով առողջական այլ խնդիրների հետ, հասցնում է մարդու ֆիզիկական և սոցիալական առողջությանը լուրջ վնասներ։ Այն լինում է առաջնային (առանց առկա պատճառի) և երկրորդային (որևէ այլ ախտաբանական վիճակի հետևանք), և ուղեկցվում է քնի անցնելու կամ քունը պահպանելու հաճախ կրկնվող դժվարությամբ։ Չնայած նրան, որ գոյություն ունեն անքնության բուժման դեղորայքային և վարքային հոգեբանական եղանակներ, միշտ չէ, որ դրանք օգնում են հասնել բավարար արդյունքի։ Անքնության պատճառով թե մարդկանց առողջությունը, թե հասարակական կյանքը ենթարկվում են լուրջ փորձությունների։

Անհատական առանձնահատկություններին համապատասխան խոր քնի ժամանակ դրա խանգարումներն առաջանում են տարբեր ազդեցություններից։ Մի շարք հիվանդությունների, օրինակ՝ նևրոզների, ալկոհոլամոլության ժամանակ քնի խանգարումը պարտադիր ախտանշան է։ Անքնության պատճառ կարող են դառնալ քնի նույնատիպության հարկադրական խանգարումը (գիշերային աշխատանքը, ուշ ժամերին պարապմունքները), անսովոր տեղում գիշերելը, ցերեկը կրած ապրումները (վատ քնող մարդու համար բավական է ամենաչնչին առիթը), սկսվող հիվանդությունը։ Հաճախ տարեց, ծեր մարդկանց քնի և արթնացման կարգը փոխվում է, քունը դառնում է ավելի մակերեսային, կարճատև, որը պայմանավորված է նրանց օրգանիզմի տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։

Անքնությունը (ինսոմնիան)` քնի խանգարման տեսակ է, որի ժամանակ, չնայած քնի համար հարմար հնարավորությանը և իրավիճակին, հայտնվում է քնի անցնելու, քունը պահպանելու շարունակ դժվարություն, նորմայից ավելի վաղ ժամերի արթնանալու կամ վերականգնող հատկությունը կորցնելու տեսքով, երեխաների մոտ քնի խնդիրը հայտնում է ծնողը, որը կարող է նշել քնի անցնելիս դիմադրություն կամ առանց ծնողի ներկայության քնելու անկարողություն։ Վերը նշվածը պետք է ուղեկցվի ցերեկային ժամերին ինքնազգացողության վատացմամբ։ Անքնության ստորև բերված ցերեկային նշաններից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է. հոգնածություն, տրամադրության անկում և դյուրագրգիռություն, ուշադրության, հիշողության ու կենտրոնացման վատացում, հասարակական կամ հանգստյան ակտիվության պակաս, կամ դպրոցում ցածր առաջադիմություն, ցերեկային քնկոտություն, մոտիվացիայի ու նախաձեռնողականության պակաս, աշխատավայրում կամ մեքենա վարելիս սխալներ գործելու կամ վթարներ ունենալու հակվածություն, լարվածություն, գլխացավ ու ստամոքսաղիքային ախտանշաններ` քնի պակասի հետևանքով, քնի հետ կապված մտահոգություն և անհանգստություն։ Ծանր անքնությունը կարող է հանգեցնել արտահայտված հոգեկան (դեպրեսիվ և տագնապային խանգարումներ) և սրտանոթային հիվանդացության։ Հայտնի է, որ այն բազմաթիվ ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների պատճառ է հանդիսանում։

Անքնության բուժումը հիմնականում իրականացվում է դեղորայքային և ոչ-դեղորայքային եղանակներով։ Ոչ դեղորայքային բուժումը ենթադրում է քնի հիգիենայի շտկում, հատուկ տեսակի կոգնիտիվ-վարքային հոգեթերապիայի կիրառում։ Վերջինս շատ արդյունավետ է, հատկապես խրոնիկական անքնությամբ տառապողների շրջանում։ Դեղորայքային բուժման նպատակով կիրառվում են բազմաթիվ դեղամիջոցներ, սկսած լայնորեն կիրառվող բուսական ծագում ունեցող պատրաստուկներից մինչև քնաբերների տարբեր դեղորայքային խմբեր։ Դեղորայքային բուժման տևողությունը սահմանափակ է ու արդյունավետությունը միշտ չէ բավարարում հիվանդի պահանջները։

Բուսամիջոցներ անքնության համար

Քաջվարդ- փոշիացրած բուսահումքից պատրաստել թուրմ և խմել:

Կանեփ- բուսահումքից պատրաստել եփուկ և խմել:

Մատատուկ- փոշիացրած արմատները եփել թեյի ձևով և խմել:

Ջրառվույտի և անանուխի տերևները, կատվախոտի արմատները` 30-ական գ. մանրացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել մի քանի ժամ, քամել, խմել երեկոյան  1-2 բաժակ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook