Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Աշխատաժոովը մեկ հարկի տակ էր հավաքել նեոնատալ խնամքի մասնագետներին

Կայացավ նեոնատալ խնամքի որակի և ոլորտի ձեռքբերումների վերաբերյալ աշխատաժողովը` նվիրված Առողջության համաշխարհային օրվան:

Աշխատաժոովը մեկ հարկի տակ էր հավաքել Հայաստանում գործող հիվանդանոցների նեոնատալ խնամքի մասնագետներին, առողջապահության համակարգում գործող տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին:

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Հայկական ակնաբուժության նախագծի հետ գործակցությամբ իրականացվող աշխատանքները՝ ուղղված Հայաստանում նորածնային մահացության նվազեցմանը:

Ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված պրոտոկոլների օգնությամբ Հայաստանի բոլոր մարզերի նեոնատալ խնամքի մասնագետները` շուրջ 700 հոգի, արդեն վերապատրաստվել են դրանք գործածելու համար, ինչի շնորհիվ կբարելավվի երկրում նեոնատալ ծառայություն տրամադրողների աշխատանքը:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագրերից կարևորվեց հեռաբժշկության ծառայության ստեղծումը, որը թույլ է տալիս Երեւանում գտնվող Մուրացան բժշկական համալիրի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքին շուրջօրյա խորհրդատվություն կազմակերպել Հայաստանի բոլոր նեոնատալ ծառայություն տրամադրողներին: 2016 թվականին, այս ծառայության հիմնումից ի վեր, Մուրացանի նեոնատոլոգները ավելի քան 250 զանգ են ստացել երկրի տարբեր անկյուններից և աջակցել մարզային գործընկերներին՝ խնամելու նորածիններին և փրկելու նրանց կյանքը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook