Monday, May 6, 2024
Նորություններ

Մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումը մեկնարկեց

Հանրապետության ստացիոնար ծննդօգնության բժշկական հաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումը մեկնարկեց։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում այդ նպատակով նախապատրաստական լուրջ աշխատանքներ էին տարվել։

ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ԳԱԱ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարությամբ ստեղծված մասնագետների խումբը նախ մշակել էր հարցաշար, որում ընդգրկվել էին մանկաբարձության և գինեկոլոգիայի մասնագիտության մեջ հանդիպող այն հիվանդացություններն ու ախտաբանական վիճակները, որոնք կարող են հանգեցնել կրիտիկական իրավաճակների կամ մայրական մահացության։ Ընդ որում, օգտագործվել է ինչպես մեր երկրում կիրառվող «Մանկաբարձություն» առարկայի բուհական դասագիրքը, այնպես էլ` կրիտիկական վիճակներում հայտնված ծննդկանների վարման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երաշխավորված ուղեցույցները։art-image-423

Մանկաբարձության 40 կարևոր թեմաները ներառած հարցաշարերից կազմվել է 200 թեստ։ Այդ ամենի իմացությունը պրակտիկ մանկաբարձ-գինեկոլոգների համար կարևոր է ծննդալուծման ընթացքում հնարավոր բարդությունները կանխելու նպատակով։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այս ամենին ծանոթացավ տեղում։ Զրուցելով թեստավորման առաջին մասնակիցների` Կոտայքի մարզի Հրազդանի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգների հետ, նա նշեց. «Մենք նոր դարաշրջան ենք մտնում, և այն իր պահանջներն է թելադրում։ Այսօր գույքագրում ենք ինչպես հիվանդանոցներն ու սարքավորումները, այնպես էլ` գիտելիքները։ Սա այդ գործընթացի առաջին քայլն է։ Այն պատժիչ նպատակներ չի հետապնդում։ Ուղղակի ուզում ենք հաշվառել գիտելիքները` բացերն ու պակասները համալրելու համար»,-ասաց Լևոն Ալթունյանը։

Մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման արդյունքների ամփոփումով կհստակեցվեն, թե ուսուցողական ինչ ծրագրեր պետք է իրականացվեն առավել որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Արդյունքում կբարելավվեն մայրական և մանկական մահացության ցուցանիշները։ Նախարարի այս նախաձեռնության հիմնական նպատակը հենց դա է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook