Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ ՍՐՏԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Սրտային անբավարարությունը վիճակ է, երբ սրտամկանն անբավարար է կատարում արյան մղիչի դերը և չի կարողանում բավարար քանակով արյուն մղել դեպի անոթներ։ Սրտային անբավարարություն կարող է զարգանալ ինչպես սրտի, այնպես էլ այլ օրգանների 1069հիվանդությունների հետևանքով և ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ։ Սրտի մղիչ գործունեության թուլացման հետևանքով դանդաղում է արյան շրջանառությունը։ Այդ ժամանակ արյան հեղուկ մասն անցնում է դեպի հյուսվածքներ և բերում դրանց այտուցման։ Այտուցներն առավել արտահայտված են լինում ոտնաթաթերում, սրունքներում, ազդրերի և որովայնի ստորին հատվածներում։ Տուժածի շնչառությունը դժվարանում է։ Դա արտահայտվում է հնոցի, հազի, կլկլան, աղմկոտ շնչառության ձևով։ Հազը կարող է զուգակցվել փրփրանման, վարդագույն խորխի արտադրությամբ։ Հևոցի և հազի նոպաներն ավելի հաճախ սաստկանում են գիշերը, ֆիզիկական աշխատանքի կամ խոր ապրումների ժամանակ։ Հիվանդի մաշկը դառնում է գունատ, իսկ բերանի շուրջը, շրթունքներին, եղունգներին նկատվում Է կապտավուն երանգավորում։ Հիվանդի պարանոցի շրջանի անոթները դառնում են արտահայտված։ Հիվանդը գանգատվում Է ընդհանուր թուլությունից, հոգնածության զգացումից։ Նա ունենում Է հիվանդագին տեսք։ Սրտային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ հաճախ փոփոխվում Է անոթազարկը՝ դառնալով անկանոն, արագ կամ դանդաղ։ Որքան խորացած Է հիվանդությունը, և ծանր է տուժածի վիճակը, այնքան ուժեղ են արտահայտված այս նշանները։ Շնչառության դժվարացումը կարող Է առաջանալ նաև հանգիստ վիճակում։ Այս դեպքում հիվանդը չի կարող նույնիսկ պառկել։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Սրտանոթային հիվանդությունների դեպքում առաջին օգնության հիմնական քայլերն են՝

Խնդրեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, բացառեք անգամ չնչին շարժումները։

  • Հանգստացրեք տուժածին՝ զրուցելով նրա հետ վստահ, հանգիստ ձայնով։ Փորձեք պարզել ցավի բնույթը և տևողությունը, ինչպես նաև այլ նշանների առկայությունը, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել օգնություն ցուցաբերելիս։
  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել՝
  • կրծքահեղձուկի նոպայի ժամանակ օգնեք տուժածին ընդունել կիսանստած դիրք՝ իրանով մի փոքր առաջ թեքված,
  • սրտամկանի ինֆարկտի ժամանակ պառկեցրեք տուժածին,
  • սրտային անբավարարության ժամանակ նստեցրեք տուժածին՝ ոտքերն անպայման կախ գցած։
  • Արձակեք սեղմող կապերը՝ փողկապը, գոտին, վերնաշապիկի կոճակները։
  • Ապահովեք մաքուր օդի հասանելիությունը՝ բացելով պատուհանները։ Խնդրեք կողմնակի անձանց դուրս գալ սենյակից։
  • Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղորայք, ապա օգնեք նրան ընդունել այն։
  • Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն, եթե ենթադրում եք, որ տուժածի մոտ զարգանում է սրտամկանի ինֆարկտ կամ նրա վիճակը վատթարանում է։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

 

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook