Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Եթե արևի ուղիղ ճառագայթների տակ երկար մնալու հետևանքով կամ սխալ արևային լոգանք ընդունելու արդյունքում այրվել եք, ապա այրված մաշկի նշաններն ի հայտ կգան մի քանի ժամվա ընթացքում: Վնասված մաշկը լինում է ցավոտ, կարմիր և այտուցված: Երբեմն, այն կարող է բշտիկապատվել: Ընդհանուր երևույթներից հանդիպում են նաև գլխացավ, ջերմություն և սրտխառնոց:

Որպեսզի այրված մաշկը արագ ապաքինվի, հետևեք մի քանի պարզ խորհուրդների.

• Սառեցրեք մաշկը՝ խոնավ սրբիչը դնելով այրված մակերեսին, կամ կիսասառը ջրով լոգանք ընդունեք

• Փափկացնող, հատկապես՝ ալոե վերա պարունակող քսուքները խորը հանգստացնող ազդեցություն կունենան

• Խմեք շատ ջուր, հեղուկներ ջրազրկումը կանխելու համար

• Փոքր բշտիկներին ձեռք տալ չի կարելի: Եթե դրանք բացվում են ակամա, նրբորեն լվացեք այդ մասն օճառով և ջրով, քսեք անտիբիոտիկ պարունակող քսուք, և ծածկեք վերքային մակերեսը ստերիլ, չկպչող անձեռոցիկով: Եթե կարմրությունը չանցնի, դիմեք մասնագետին

• Ցավազրկողների օգտագործումը թույլատրելի է:

• Խուսափեք արևից այնքան, մինչև ձեր մաշկը լիարժեք կվերականգնվի

Մեծ բշտիկների առկայության դեպքում դիմեք բժշկին: Բժշկին դիմելու կարիք կլինի նաև, եթե ցավի ուժգնացում եք նկատում, գլխացավ, գիտակցության խանգարումներ, փսխում, ջերմության բարձրացում կամ բշտիկների պարունակությունը թարախային է:

Նյութի աղբյուրը՝ astghikmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook