Saturday, April 27, 2024
Նորություններ

Արսեն Թորոսյանը դիմել է ԿԳ նախարարին, որպեսզի Առողջապահության նախարարությանը կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ հատկացվի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մարզերում բժիշկների պակասի խնդրին՝ նշելով, որ դիմել է կրթության և գիտության նախարարին, որպեսզի Առողջապահության նախարարությանը հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ։

Գրառման մեջ ասվում է.

«Մարզերում բժիշկների պակասի մասին։

Նամակով և բանավոր դիմել եմ ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին, որպեսզի այս տարի ՀՀ ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ, նախորդ տարվա 30-ի փոխարեն։ Այդ տեղերից 57-ի համար կնքվելու են պայմանագրեր դիմորդների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մեր կողմից նշված մարզային բուժհիմնարկում։

Այս խնդրի լուծման մեջ, սակայն, մեծ դեր ունեն նաև տեղական և տարածքային կառավարման մարմինները, որոնք պետք է առողջապահությունը դարձնեն իրենց գերակայություններից մեկը և բժիշկներին ապահովեն նորմալ կենցաղային պայմաններով, որպեսզի նրանք մեծ հաճույքով ցանկանան աշխատել մարզերում»։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook