Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բաղադրատոմսեր Խոցերի բուժման համար

doctors-am-xocԽոցային հիվանդությունները հիմնականում լինում են քրոնիկական և արդյունք են ստամոքսի
լորձաթաղանթի քայքայման։ Ըստ տեղադրման՝ տարբերակվում են կերակրափողի, 12 – մատնյա աղիքի և ստամոքսի։ Խոցային հիվանդությունները արտահայտվում են սուր, կսկծացնող, մշտական ցավի կամ այրոցի զգացողություններով։
Ստամոքսի խոցի ժամանակ ցավերը սկսվում են ուտելուց 20 – 30 րոպե հետո, իսկ 12 – մատնյա
աղիքի դեպքում սրվում են հիմնականում քաղցած ժամանակ, որը շարունակվում է նաև գիշերվա ընթացքում։ Խոցային հիվանդությունները ուղեկցվում են սրտխառնուքով, փսխումով, տանջալի թթվային բխկոցներով եւ այրոցներով։

Այրոց (իժոգա)

30- 40 րոպե ծամել մի քանի հատիկ գարի կամ վարսակ, թուքը կուլ տալ եւ փափկած զանգվածը թքել։

Ընդունել 1 ճաշի գդալ տրորած ընկույզի միջուկ կամ նշի կորիզ։

Օրը 3 անգամ ընդունել 0,5 թեյի գդալ շատ լավ եփած ձվի կեղեւի փոշի։

Եթե այրոցը կրկնվում է ամեն օր, ապա սոված ժամանակ պետք է ուտել հնդկաձավարի (գրեչկա)

անալի քաշովի։

Խոց
Սննդաբաժնում արգելվում է օգտագործել. սև կամ թարմ հաց, շերտավոր խմորից հացաբուլկեղեն, սիսեռով, լոբով և կաթով ապուրներ։
Չի կարելի ապխտած, ճարպոտ և ջլոտ տավարի միս, թռչնամիս, պահածոներ, եփած ձու։
Սահմանափակ քանակով կարելի է ուտել ոչ ճարպոտ խոզի և ոչխարի միս։
Պետք չէ ուտել. հում և չտրորած բանջարեղեն՝ բողկ, շաղգամ, վարունգ, թրթնջուկ, բիբար, սխտոր։
Չուտել. պաղպաղակ, շոկոլադ և թխվածք։

Բաղադրատոմսեր Խոցերի բուժման համար 

Հրաշալի արդյունք է տալիս ալոեի (հալվե) թուրմը՝ հատկապես նոր սկսված խոցային հիվանդությունների ժամանակ։ Օգտագործել 3 տարեկանից մեծ բույսի տերևները:

timthumb 2 շաբաթ չջրված հալվեից կտրած 500 գ տերևները գոլ ջրով լվանալուց հետո անցկացնել մսաղացով, ստացված խառնուրդին ավելացնել 500 գ մեղր, տաքացնել թույլ կրակի վրա (50-60 աստիճան) անընդհատ խառնելով՝ ավելացնել 0,5 լ գինի (տնական)։
Ստացված խառնուրդը պահել մութ և ցուրտ տեղում՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։ Ընդունել օրը 3 անգամ՝ ուտելուց 1 ժամ առաջ. առաջին՝ շաբաթը՝ 1- ական թեյի գդալ, երկրորդ շաբաթից հետո՝ 1-ական ճաշի գդալ։

275px-Capsella_bursa-pastorisՆարդոսի, երիցուկի ծաղիկները, թուրինջ խետի տերևները, խատուտիկի արմատները 10-ական գ, ծտապաշարի, ոսկեհազարուկի վերգետնյա հատվածը, բեկտենու կեղևը 20-ականգ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 Ճաշի գդալ բուսահումքը եփել 1 բաժակ ջրում, թրմել, քամել: Խմել օրական 2-3 անգամ:

20 գ ծեծած ընկույզի միջուկի վրա ավելացնել 100 գ եռման ջուր, խառնել 30 րոպե։ Գոլ վիճակում ավելացնել 2 թեյի գդալ մեղր։ Ընդունել օրը 1 ճաշի գդալ։ Այս խառնուրդը փակում է խոցը։

Քնելուց առաջ մշտապես ընդունել 1 բաժակ թարմ մերած  մածունի և1 ճաշի գդալ ձիթապտղի կամ եգիպտացորենի յուղի խառնուրդ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook