Saturday, April 27, 2024
ՀայտարարություններՆորություններ

Բացառիկ ծնունդ ՇԵՆԳԱՎԻԹ ԲԿ-ՈՒՄ. Եռյակ է ծնվել

Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, եռյակ լույս աշխարհ բերելը այսօր բացառիկ երևույթ է համարվում:
Նման բացառիկ երևույթ կրկին անգամ գրանցվեց «Շենգավիթ» ԲԿ-ում: Երեկ՝ 02.04.2019թ․ «Շենգավիթ» ԲԿ-ում, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, ոչ արհեստական բեղմնավորմամբ եռյակ է ծնվել՝ երկու աղջիկ, մեկ տղա – 2050, 2045 և 1950 գրամ քաշերով : Երեխաների մայրը՝ Արարատի մարզի Շահումյան Գյուղի 25 ամյա բնակչուհի Համեստ Դոլուխանյանը մեկ տարվա առաջնային անպտղությունից հետո դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, որտեղ էլ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի օգնությամբ, բուժման որոշակի փուլ անցնելուց հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը: Թե բժշկուհու և թե երիտասարդ զույգի համար անակնկալ էր, երբ ուլտրաձայնային հետազոտությունը փաստել էր եռյակներին: Հղիության ողջ ընթացքը Համեստը գտնվել է կենտրոնի և բժշկուհու անմիջական հսկողության տակ և արդեն 34-35 շաբաթական հղիության շրջանում կատարվել է կեսարյան հատում: Երեխաները գտնվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ստանալով համապատասխան բուժման կուրս:
Այս պահին թե մայրիկի և թե փոքրիկների վիճակը բավարար է:
Հ.Գ. երեխաների նկարը հրապարակված չէ ծնողների համաձայնությամբ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook