Saturday, April 27, 2024
Նորություններ

Բացառիկ վիրահատություն “Շենգավիթ” ԲԿ-ում /կլինիկական դեպք/

Քաղաքացի Ս.Ե.-ն 33տ. “Շենգավիթ” ԲԿ է ընդունվել գանգատվելով առատ, երկարատև դաշտանից, միջդաշտանային քսվող բնույթի արյունային արտադրությունից: Երիտասարդ կինը բազմաթիվ կլինիկաներ էր դիմել մինչ “Շենգավիթ” ԲԿ և գրեթե բոլոր կլինիկաներում պատասխանը եղել է միանշանակ, որ պետք է հեռացվի ռեպրոդուկտիվ օրգանը, քանի որ վիրահատությունը բարդ և անկանխատեսելի է: Սակայն “Շենգավիթ” ԲԿ դիմելու առաջին իսկ պահից, բժշկական խորհրդատվությունից անմիջապես հետո կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկո-լաբորատոր հետազոտությունները:
23659691_1757289287661954_259767807008629431_n
Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվել , որ արգանդը մեծացած է ի հաշիվ տարբեր տեղակայման միոմատոզ հանգույցների: Ձախ ձվարանը առանց առանձնահատկությունների, աջ ձվարանում նկարագրվում է էնդոմետրոիդ կիստա 2.5 x 3.6սմ չափի:
Հայելիներով զննման ժամանակ հայտնաբերվել է ցերվիկալ կանալի արյունահոսող պոլիպ 3.4 x3.7սմ չափի: Հաշվի առնելով կնոջ տարիքը և հետագա ռեպրոդուկտիվ ֆունկցիայի կարևորությունը որոշվեց կատարել կոնսերվատիվ միոէկտոմիա, ձվարանի էնդոմետրոիդ կիստայի հեռացում, հիստերոռեզեկտոսկոօիա պոլիպի հեռացում և արգանդի սուբմուտոզ հանգույցների հեռացում: Վիրահատության ընթացքում հեռացվեցին մոտ 24 տարբեր տրամաչափի միոմատոզ հանգույցներ (վիրահատական նկարները տես մեկնաբանություններում):
Վիրահատությունը իրականացրել է “Շենգավիթ” ԲԿ-ի ծննդօգնության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սեյրանի Սիրունյանը, իսկ վիրահատությանն իրենց անմիջական մասնակցությունն են ցուցաբերել մանկաբարձ -գինեկոլոգ Գայանե Մնացականյանը և “Շենգավիթ” ԲԿ-ի “Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Աշոտ Վլադիմիրի Ամրոյանը:
Կար վտանգ որ հիստերոռեզեկտոսկոպիայի միջոցով սուբմիտոզ միոմատոզ հանգույցները հնարավոր չէր լինի հեռացնել և կարիք կլիներ բացել արգանդի խոռոչը՝ հեռացնելով դրանք, այդ դեպքում միգուցե նաև հնարավոր չլիներ պահպանել, փրկել երիտասարդ կնոջ ռեպրոդուկտիվ օրգանը՝ արգանդը:
Ի ուրախություն բոլորիս, ի շնորհիվ պրոֆեսիոնալ անձնակազմի թիմային աշխատանիքի, երիտասարդ կնոջ ռեպրոդուկտիվ օրգանը ոչ միայն պահպանվեց, այլ նաև վիրահատությունը և հետվիրահատական շրջանը ընթացավ հարթ, առանց որևէ բարդությունների: Հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից վիրահատության 3-րդ օրը բավարար վիճակում, պատրաստ լինլու մայրանալու:
Հ.Գ. վիրահատական նկարները կարող եք տեսնել մեկնաբանություններում, որոնք հրապարակված են Աշոտ Սիրունյանի անձնական արխիվից, իր իսկ համաձայնությամբ: Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում այն դիտել:
Նյութի աղբյուր՝

Shengavit Medical Center

Leave a Reply

x Close

Like Us On Facebook