Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսական դեղատոմսեր դաշտանի խանգարման համար

Առյուծագի- 1 ճաշի գդալ փոշիացրած տերևների վրա լցնել 0.5մլ սպիտակ գինի,թողնել 3-4 օր, քամել, խմել օրական 3 անգամ` 1-ական թեյի գդալ քաղցած վիճակում:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ առյուծագին հայտնի է որպես լավ միջոց սրտային, նյարդային և կանացի որոշ հիվանդությունների բուժման բնագավառներում։ Այն կիրառվել է նաև վախի և շնչարգելության դեպքերում։ Առյուծագու  20 գրամ փոշիացրած տերևների վրա լցնել 200 մլ ջուր, թողնել մի քանի ժամ,քամել, խմել օրական 3-5 անգամ մեկական ճաշի գդալ:

Ցիկլամեն  -1ճաշի գդալ մանրացրած պալարների վրա լցնել 2 բաժակ ջուր, թրմել  8 ժամ: Քամել, խմել 1 օրվա ընթացքում:
 Պալարը պարունակում է նյութեր, որոնք ունեն հանգստացնող, հակաբորբոքային եւ մանրէասպան բնույթ։  Ժողովրդական բժշկության` մեջ ցիկլամենը լայնորեն օգտագործվում է որպես քրոնիկ հայմորիտը, քթի պոլիպները, ադենոիդները բուժող միջոց։ Պատրաստուկը ազդում է քթի լորձաթաղանթի վրա` առաջացնելով արտադրություն, որը կարող է շարունակվել մի քանի ժամ։ Ցիկլամենի պալարի հյութի օգտագործումն առաջացնում է քթըմպանի այրոցի զգացողություն, ուժեղ թքարտադրություն, աչքերի արցունքակալում, դեմքի կարմրատակում։ Հիվանդի մոտ առաջանում է հազ, փռշտոց, ուժեղ տենդ ամբողջ մարմնում, սակայն բուժումը պետք է շարունակել։ Ժամկետը 5-8 օր է։ Բալասանը շատ արագ կթեթևացնի հիվանդի գլխացավը։ Բուժումը որպես կանոն` կրկնում են 2 ամիս անց։ Այն օգնում է նաև հիպերտոնիայի, գլխացավի, ռադիկուլիտի, ալերգիայի, անգինայի, սրտի եւ երիկամների հիվանդությունների դեպքում։ 

Բեկտենու կեղևը, մոշենու, կեչու, դաղձի տերևները, հազարտերևուկի և կատվախոտի տերևները`20 ական գրամ,խառնել, փոշիացնել: 1Ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Ստացված հեղուկը խմել կումերով մեկ օրվա ընթացքում:

Կատվախոտի  արմատները, դաղձի տերևները,երիցուկի ծաղիկները`30 ական գրամ, խառնել, մանրացնել: 1ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել առավոտյան և երեկոյան  1-ական բաժակ: 
Ապրեք  Առողջ
պատրաստեց՝  Ա .  Հարությունյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook