Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսամիջոցներ որոնք կարելի է օգտագործել ստամոքսի ցավի դոպքում

Անանաուխ- տերևների հյութը խառնել մեղրի հետ, կամ աղ անել և խմել:

Եզան լեզու- 10-15գ. փոշիացրած տերևների վրա լցնել 200գ. եռացրած ջուր: Թրմել 15 րոպե. քամել: Խմել օրական 3-4 անգամ` 1-ական ճաշի գդալ:

Եզան լեզվի փոշիացրած տերևների եփուկը խմել 30 օր, օրական 3-4 ճաշի գդալ:

Եղինջ 15գ. փոշիացրած տերևների վրա լցնել 200գ. եռացրած ջուր, թրմել 24 ժամ: Քամել, խմել օրական 1 անգամ`3-4 ճաշի գդալ:

275px-Bryonia_alba1plԼոշտակ- օգտագործել արմատներից պատրաստված թուրմը:Դեղաբույս է. արմատները պարունակում են գլիկոզիդներ (բրիոնին, բրիոնիդին, բրիոնոլ, բրիոնիցին), խեժ (որն օժտված է լուծողական հատկությամբ), ֆիտոստերին, ստերոլ, աղանյութեր, կումարիններ, եթերայուղ, միզանյութ, աղեր, օսլա և այլն, սերմերը՝ ալկալոիդներ, չսառչող ճարպայուղ (20-25%), տերևները՝ վիտամիններ C, E, կարոտին (A նախավիտամին)։ Թարմ արմատների թուրմը մտնում է «Ակոֆիտ» պատրաստուկի բաղադրության մեջ, որը կիրառվում է պոդագրայի, ռևմատիզմի, նյարդացավերի ժամանակ։ ժողովրդական բժշկության մեջ արմատների հյութը, թուրմը, եփուկը, արմատափոշին օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ (որպես միզամուղ, վերքամոքիչ, հակաբորբոքային, ցավամոքիչ, խորխաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց)։ Սերմերն առաջացնում են լուծ և փսխում, եթերայուղն օժտված է մանրէասպան, արմատների ջրիկ մզվածքը՝ միջատասպան հատկություններով։ Բույսն ամբողջությամբ թունավոր է։ Հայաստանի Հանրապետությունում արտադրում են «Լոշտակ» դեղամիջոցը (2003)։

Հաղարջենի սև- ուտել թարմ պտուղները:

275px-SchwarzejohannisbeereՀաղարջենի սև_Տերևները և հատապտուղները հակացինգային հրաշալի միջոց են: Ընդհանրապես հաղարջենին կիրառվում է սակավավիտամինոզների դեպքում: Օգնում է աթերոսկլերոզը և հիպերտոնիկ հիվանդությունները բուժելիս: Ժողովրդական բժշկությանը հնուց ի վեր հայտնի են պտղի միզամուղ, քրտնամուղ և հակալուծողական հատկությունները: Հատապտուղներից պատրաստված թարմ հյութը հաջողությամբ է կիրառվում ստամոքսի և տասերկումատնյա աղու խոցերի, ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների բուժումը կազմակերպելիս: Բույսի միզամուղ ազդեցությունը հնարավորություն է տալիս օգտագործել այն այտուցների և միզակապության դեպքում:

Քանի որ բույսն օգնում է օրգանիզմին ազատվելու միզաթթվի և պուրինային նյութերի ավելցուկներից, ապա այն կարելի է օգտագործել երիկամների և միզապարկի քարերի, հոդակապի և ռևմատիզմի դեպքում:

 

Մորի-խմել ծաղիկներից պատրաստված թուրմը:

Վաղինակ-2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր: Խմել օրական 3-4 անգամ` 30-40-ական կաթիլ:

698px-2006-10-22Calendula01

Պատրաստուկներն օգտագործում են վերքերի և խոցերի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի, լյարդի և լեղապարկի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ուռուցքների, շնչուղիների բորբոքման և այլ դեպքերում։ Թուրմն ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, թթուներ, խեժեր, սապոնիններ, աղաղանյութեր, ճարպեր, ալկալոիդներ, միկրո և մակրոտարրեր և այլն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook