Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Դժբախտաբար, վերջին տարիներին բնակչության շրջանում ավելացել են ուռուցքային հիվանդությունները, այդ թվում՝ դիմածնոտային շրջանի

Դժբախտաբար, վերջին տարիներին բնակչության շրջանում ավելացել են ուռուցքային հիվանդությունները, այդ թվում՝ դիմածնոտային շրջանի: Եվ շատերը, ցավոք, դիմում են բժշկին այդ հիվանդությունների՝ արդեն ծայրահեղ փուլերում։
Բերանի խոռոչի վերուկոզ կարցինոման հազվագյուտ չարորակ նորագոյացություն է, որը բերանի խոռոչի այնպիսի պաթոլոգիկ ախտահարումների արդյունք է, ինչպիսիք են վերուկոզ լեյկոպլակիան և վերուկոզ հիպերպլազիան:
Բերանի լորձաթաղանթի վրա սպիտակավուն կամ կաթնաշոռանման գոյացության հայտնաբերման դեպքում հիվանդների կողմից մասնագետին դիմելը կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերման և լիարժեք վիրաբուժական բուժման համար: Տվյալ դեպքում հիվանդը դիմել է ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա՝ 7-8 ամիս շարունակ ալվեոլյար ելունի լորձաթաղանթի վրա սպիտակավուն կաթնաշոռային զանգվածի առկայության գանգատներով։
Կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Աննա Պողոսյանի փոխանցմամբ` դիտվել է նաև թշային շրջանի փափուկ հյուսվածքների ուռուցքային ինֆիլտրացիա և ենթածնոտային լիմֆադենոպաթիա։
Կատարվել է վիրահատություն՝ ստորին ծնոտի և ախտահարված փափուկ հյուսվածքների ռեզեկցիա և պարանոցային վերին և ստորին լիմֆոդիսեկցիա։
Վիրահատական միջամտությունից երկու տարի անց կատարվել է ստորին ծնոտի ատամնային իմպլանտացիա և պրոթեզավորում։

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook