Thursday, May 9, 2024
Նորություններ

Գիտնականները հայտնաբերել են տեսողության կորուստը կանխելու պարզ միջոց.tert.am

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները վերլուծել են մի խոշոր ուսումնաիրության արդյունքները և պարզել, թե ինչպես կարելի է կանխել աչքերի հիվանդությունների առաջացումն ու տեսողության կորուստը: Ուսումնասիրությանը մասնակցել է մոտ 10 հազար կամավոր, որոնցից 1678-ն ակնաբույժի մոտ բուժզննում է անցել: Կամավորներից 84-ի մոտ (5%) բուժզննման արդյունքում գլաուկոմա է հայտնաբերվել, որն աստիճանաբար զարգացող հիվանդություն է և կարող է հանգեցնել տեսողության կորստի:

Հետազոտության շրջանակներում գիտնականները պարզել են, թե կոֆեին պարունակող ինչ ըմպելիքներ են կամավորներն օգտագործել նախորդ տարվա ընթացքում: Բացի այդ, մասնակիցները նաև նշել են, թե ինչ հաճախականությամբ են նրանք օգտագործել այդ ըմպելիքները:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրական գոնե մեկ բաժակ թեյ խմելը զգալիորեն նվազեցնում է գլաուկոմայի առաջացման հավանականությունը: Թեյի սիրահարների մոտ այս հիվանդության առաջացման հավանականությունը 74%-ով ավելի ցածր է լինում, քան այն մարդկանց մոտ, որոնք թեյ չեն օգտագործում:

Սակայն գիտնականներն ընդգծում են, որ սուրճը (և՛ կոֆեինով, և՛ առանց), ինչպես նաև առանց կոֆեինի թեյը, սառը թեյը և այլ զովացուցիչ ըմպելիքները ոչ մի կերպ չեն ազդում գլաուկոմայի առաջացման հավանականության վրա: Մասնագետների կարծիքով՝ թեյի նման ազդեցությունը պայմանավորված է դրանում պարունակվող հակաօքսիդանտներով, նեյրոպրոտեկտորներով ու հակաբորբոքային միացություններով, որոնք պաշտպանում են սրտի հիվանդություններից, քաղցկեղից ու շաքարային դիաբետից: Միևնույն ժամանակ՝ նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գլաուկոման կապված է նյարդերի թթվայնացման ու վնասման հետ:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook