Saturday, April 27, 2024
Նորություններ

Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Գյումրիում 4-րդ հարկից ընկած  6 ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կազմակերպվել է նրա տեղափոխումը Երևան:

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 15-ին:  Տղա երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից: Երեխային տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, երեխան ընդունվել է գանգուղեղային ծանր վնասվածքով, առանց գիտակցության: «Ունեցել է գանգի  բազմակի կոտրվածքներ, գլխուղեղային  ծանր վնասվածք: Որոշում է կայացվել տղային տեղափոխել Երևան»,-նշեց Ժորժիկ Սերոբյանը:

Արմենուհի Մխոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook