Saturday, April 27, 2024
Նորություններ

Գործող ծրագրերը կատարելագործվում են

Սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատության (Stent for life) ծրագրում կատարվող բարեփոխումը ենթադրում է ծառայության որակի բարձրացում` ոչ դեղապատ ստենտից անցում դեղապատ ստենտի: Այս արդյունքն ապահովելու համար առողջապահության նախարարությունը գնացել է ծրագրի շրջանակում կիրառվող ստենտի և նյութածախս պարունակող պարագաների կենտրոնացված գնումներ իրականացնելու ճանապարհով։ Մրցույթն արդեն կայացել է, պայմանագրերը կնքման փուլում։

Կենտրոնացված գնումներով որակյալ և միաժամանակ ավելի մատչելի դեղեր ու բժշկական նշանակության ապրանքներ ձեռք բերելու մոտեցում կցուցաբերվի նաև պետական այլ ծրագրերի շրջանակում սրտի կորոնար անոթների վիրահատական ծառայությունների դեպքում։ Արդյունքում նախատեսվող ֆինանսական միջոցների տարեկան 30% տնտեսումները կուղղվեն  առողջապահության ոլորտի գերակա խնդիրների ֆինանսավորմանը:

IMG_00311

Գնումներն արդյունավետ կազմակերպելու գործում բժշկական կազմակերպություններին աջակցելու նպատակով ստեղծվել է դեղերի և բժշկական նշանակության ապրանքների տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևերի բազա։ Նախարարության պաշտոնական կայքում արդեն վեց ամիս է, ինչ տեղադրվում են դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գնման տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր http://moh.am/#1/737։ Պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատությունները փաստում են, որ շարունակաբար թարմացվող և կատարելագործվող տեխնիկական բնութագրերը նպաստում են պետական բյուջեի` գնումների համար նախատեսված միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ձեռք բերվող ապրանքների որակական ցուցանիշների բարելավմանը։

Նախարարությունը բարեփոխում է նաև բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված շահառուներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման կարգը։ Առաջարկվում է միասնական գնի սահմանում, որի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացվել է կառավարության քննարկմանը:  Նախագծով նախատեսվում է, որ պոլիկլինիկաները նշված դեղերը կկարողանան ձեռք բերել յուրաքանչյուր դեղատնից, որը կհամաձայնվի այդ դեղը մատակարարել առողջապահության նախարարության կողմից սահմանված գնով։ Այն առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների համար փոխհատուցման ճկուն մեխանիզմ կիրառելու հնարավորություն կստեղծի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook