Friday, April 26, 2024
Նորություններ

Դասընթաց` հեպատիտ C-ով հիվանդների բուժումը սկսելուց առաջ

ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ջանքերով Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպվել է դասընթաց «Վիրուսային հեպատիտ C-ով  պացիենտների հակավիրուսային բուժման ժամանակակից սխեմաները» և  «Վիրուսային հեպատիտ C-ի բուժման նոր դեղերի անվտանգության դիտարկումը» թեմաներով:

Դասընթացին մասնակցել է հանրապետության տարբեր բուժհաստատությունների 29 բժիշկ, ովքեր պետք է իրականացնեն հեպատիտ C վիրուսով հիվանդների բուժումը`  հակավիրուսային «Սովալդի» դեղով:

Առողջապահական ոլորտի մասնագետների այս ուսուցումը նրատակ ունի նոր դեղով բուժումը սկսելուց առաջ մասնագետներին ծանոթացնել հեպատիտ C-2ի բուժման միջազգային ժամանակակից  սխեմաներին, ինչպես նաև կիրառվող դեղի արդյունավետությանն ու անվտանգությանը։

Կարևորելով ծրագրի շրջանակում հեպատիտ C-ով հիվանդների բուժման արդյունավետությունը` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցերել է Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, հետևել ուսուցման ընթացքին։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

Հիշեցնենք, որ Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հեպատիտ C վիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված հակավիրուսային «Սովալդի» դեղի 3000 միավոր որպես նվիրատվություն  տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությանը։

Միաժամանակ, Լևոն Ալթունյանն այցերել է նաև ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքների ընթացքին:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook