Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ե՞ՐԲ ԵՆ ԿԻՆՆ ՈՒ ՏՂԱՄԱՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ ԿՆՈՋ ՀՂԻՈՒԹՅԱՆԸ

🤰🏻 Կնոջ հղիությունը կարևոր իրադարձություն է ընտանիքի կյանքում։ Եվ որքան էլ դրական ասոցիացիաներն ու տրամադրվածությունը գերիշխում են, հիշենք, որ իրականում հնարավոր է՝ ընտանիքի ոչ բոլոր անդամները դրական վերաբերվեն մոտ ապագայում երեխայի ներկայության փաստին:
Ապագա մայրիկի համար հղիությունը կարող է լինել շատ ցանկալի, սպասված, պլանավորված կամ հակառակը՝ պատահական, հանկարծակի, անժամանակ ու անցանկալի:
⚪ Որոշ կանայք պատրաստ են ընդունել երեխայի ծնունդը՝ որպես ճակատագրի պարգև, որպես կյանքի հիմնական իմաստ և երջանկություն։
Մյուսները, ընդհակառակը, երեխայի ապագայից սպասում են միայն տհաճություններ, տխրություն, դժվարություններ:
Բայց ամեն ինչ այդքան պարզունակ չէ. երեխայի ծնունդին սպասող կանանց հոգեհուզականության գունապնակն ավելի բազմազան է, քան ուղղակի պատրաստ և անպատրաստ լինելը։
📎 Ըստ հոգեբան Ի.Վ.Դոբրյակովի՝ բացի հղիությունն ադեկվատ ընդունող տիպերից, կան նաև վերաբերմունքի այլ տիպեր.
• մերժող, երբ կինը չի ընդունում հղիությունը և չի ցանկանում փոխել կենսակեպը,
• անհոգ, երբ ընդունում է հղիությունը և կարծում, որ հետագայում ամեն ինչ ինքնստինքյան կկատարվի,
• տագնապային՝ ֆիզիկապես հյուծման կամ ներընտանեկան լարված հարաբերությունների հետևանքով,
• դեպրեսիվ, ով կարծում է, որ ապագայում բազմաթիվ դժվարություններ են սպասվում և ավելի լավ կլիներ, որ հղիությունը չլիներ:
🔵 Ինչ վերաբերում է հայրերին, ապա նրանց դեպքում ևս ընտանիքում երեխայի լույս աշխարհ գալու նկատմամբ վերաբերմունքը տարբեր է լինում:
Հասուն տարիքում ինքնահաստատված, մասնագիտական և ֆինանասական առումով ապահովված տղամարդիկ երեխայի մասին լուրը հիմնականում ընդունում են ուրախությամբ, հպարտությամբ և երախտագիտությամբ:
Տղամարդիկ, որոնց համար ընտանեկան կյանքը կարևորությամբ առաջին հորիզոնականում չէ, այս լուրին կարող են զուսպ վերաբերվել, ենթադրել, որ երեխան կխանգարի կյանքի սովորական ընթացքին։
Բայց վստահ են, որ կանայք այս հանգամանքը կհաղթահարեն:
Ամուսինները երիտասարդ տարիքում հաճախ ճիշտ չեն գնահատւմ ընտանիքի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը և անհոգ են վերաբերվում երեխայի ծնունդին:
Հաճախ նրանք արտաքնապես շատ են ուրախանում կնոջ հղիության փաստով, հպարտությամբ են դրա մասին հայտնում ընկերներին, կարծես թե այդպիսով համոզում են իրենք իրենց, բայց հայր լինելու պահանջմունքը չի նկատվում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook