Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Եզան լեզվի օգտակարությունը խոցի դեպքում

Եզան լեզու– 1 ճաշի գդալ փոշիացրած տերևների վրա  լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10 րոպե, քամել: Խմել 1 ժամվա ընթացքում: Օգտագործել տասներկումատնյա աղիքի  խոցի դեպքում:

Եզան լեզու– տերևները ճզմել, հյութը խառնել հավասար քանակությամբ մեղրի հետ:  Գոլորշու վրա եփել 20 րոպե: Պահել լավ փակվող ամանի մեջ: Օրական օգտագործել 2-3 ճաշի գդալ:

Եզան լեզվի տերևները դնել մաշկի վրա եղած խոցի վրա:

imagesԵզան լեզու`- բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ։

Պարունակում է գլիկոզիդներ, ֆլավոնիդներ, վիտամին K, ասկորբինաթթու, դաբաղող նյութեր, պոլիսախարիդներ, ֆիտոնցիդներ

Հայտնի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց. արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է։

Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով։

Մատուտակ– 1 ճաշի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել: Խմել օրվա ընթացքում: Օգտագործել ստամոքսի խոցի դեպքում:

Բամիա– ուտել եփած պտուղները: Օգտագործել ստամոքցի խոցի դեպքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook