Thursday, May 2, 2024
Նորություններ

Ոստիկանությունը՝ Լեո-Պարոնյան-Պռոշյան խաչմերուկում վթարի մասին

Ոստիկանությունը հաստատել է Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարի մասին տեղեկությունները:

«Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Նշենք, որ երիտասարդ կինը, ով նաեւ հղի է եղել, մահացել է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook