Friday, April 26, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Երաժշտության բուժիչ հատկությունները. 5 պատճառ հաճախ երաժշտություն լսելու համար

Երաժշտությունը հաճելի զգացողություններ է պատճառում և օգնում է հանգստանալ, սակայն քչերին է հայտնի, որ այն նաև դրական ազդեցություն է ունենում առողջական վիճակի վրա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երաժշտության բուժիչ հատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն:

Բարելավում է կոգնիտիվ կարողությունները

Երաժշտությունը բարելավում է կոգնիտիվ կարողությունները, ինչը հատկապես ակնհայտ է լինում տարեցների դեպքում: Սակայն հարկավոր է լսել գործիքային երաժշտություն, քանի որ բարդ տեքստերը կարող են շեղել ուշադրությունը:

Նվազեցնում է սթրեսի բացասական ազդեցությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ երաժշտությունն անդրադառնում է  նաև սթրեսի հանդեպ մարդու ռեակցիայի և վեգետատիվ նյարդային համակարգի վրա: Գիտափորձի շրջանակներում մասնագետները կամավորներին նախ ենթարկել են սթրեսի ազդեցությանը, այնուհետև բաժանել են երեք խմբի, որոնցից առաջինը լսել է հանգստացնող երաժշտություն, երկրորդ՝ հոսող ջրի ձայնը, մինչդեռ երրորդ խումբը որևէ լսողական խթան չի ստացել: Գիտափորձից հետո անցկացված հոգեբանական սթրես-թեստը ցույց է տվել, որ երաժշտությունն օգնում է ավելի արագ վերականգնվել սթրեսի ազդեցությունից հետո:

Օգնում է ազատվել ավելորդ քաշից

Սնվելու ընթացքում երաժշտություն լսելը կարող է ավելորդ քաշի դեմ պայքարի հիանալի միջոց լինել, քանի որ օգնում է քիչ ուտել: Հետազոտությունը ցույց է տվել, որ երաժշտությունն ու ճիշտ լուսավորությունը կարող են ավելի հանգստացնող միջավայր ստեղծել, ինչի շնորհիվ մարդն ավելի քիչ կսնվի և շուտ կհագենա:

Օգնում է մեղմել ցավը

Երաժշտությունն անդրադառնում է նաև ցավի ընկալման վրա: Գիտնականները պարզել են, որ վիրահատություններից առաջ, դրանց ընթացքում և անգամ դրանցից հետո երաժշտություն լսելն օգնում է խուսափել սաստիկ ցավից ու անհանգստությունից:

Մոտիվացնում է

Գիտնականները հայտնաբերել են, որ արագ փոխվող երաժշտությունն ստիպում է մարդուն ավելի արագ աշխատել: Հենց սրանով է պայմանավորված, որ երաժշտություն լսելով մարդն ավելի լավ է մարզվում:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook