Saturday, April 27, 2024
Նորություններ

Էմմա Ծառուկյանին հանձնվեց Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ կոչումը հավաստող վկայագիրը

Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի անդամներն այցելեցին Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժին, բաժնի ղեկավար Էմմա Ծառուկյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին՝ ծանոթանալով խոշոր ներդրման արդյունքում ստեղծված և նորագույն սարքավորումներով համալրված տարածաշրջանային եզակի կենտրոնի հնարավորություններին ու պացիենտների բուժման նորագույն մեթոդներին։ Այնուհետև Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը՝ հիմք ընդունելով խորհրդի գործադիր մարմնի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, հանդիսավոր կերպով ակնաբույժ Էմմա Ծառուկյանին հանձնեց Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ կոչումը հավաստող վկայագիրը։ Էմմա Ծառուկյանի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է եզակի և նորագույն բժշկական սարքավորումներով համալրված «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժինը։ Նյութի աղբյուր՝ այստեղ

 29872712_417451678700999_2025943286438934986_o
29983404_417451815367652_3081359020852326824_o
30051600_417451852034315_7982260209786954647_o

Leave a Reply

x Close

Like Us On Facebook