Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Թևատակերի տհաճ հոտից ազատվելու 5 այլընտրանքային տարբերակ

Մարդկանց մարմնի հոտերը օրգանիզմում տեղի ունեցող խմորման ու փտման գործընթացների արդյունքն են: «Ամենահոտավետը» սովորաբար կենդանական ծագման մթերքն է, ինչպես նաև նրբաճաշակ, լուրջ մշակում անցած ուտեստները: Այս մասին գրում  է med.tert.am-ը:

Չնայած տարածված կարծիքին, տհաճ հոտի աղբյուրը քրտինքը չէ, քանի որ այն հոտ չունի:

Խնդիրը գարշահոտ բակտերիաներն են, որոնք սիրում են «բնակվել» թևատակերում, աճուկային հատվածում և գլխի մազածածկույթում: Երբ այդ բակտերիաները «խմում» են մարդու քրտինքը, արտազատվում են տհաճ հոտով «թռչող» նյութեր:

Մարդու մարմինը չունի տհաճ հոտ, սակայն նրա վրա ապրող բակտերիաներն ունեն: Թևատակերի հոտը ոչ մեկին տհաճություն չի պատճառի, եթե այնտեղ չլինեն գարշահոտ բակտերիաներ:

Յուրաքաչյուր մարդ իր հոտն ունի, բայց հոտերի որոշ տեսակներ վկայում են, որ կան կոնկրետ առողջական խնդիրներ:

Օրինակ, եթե քրտինքն ունի քլորի հոտ, ապա մարդը տառապում է երիկամների հիվանդությամբ կամ երիկամային անբավարարությամբ: Դիաբետիկների մարմինը սովորաբար ունենում է «մրգային» հոտ, իսկ տրիմետիլամինուրիա կոչվող հազվադեպ գենտիկ հիվանդությամբ տառապողների մարմինը՝ ձկան հոտ:

Մարդու սեռը նույնպես նշանակություն ունի

Ժնևում անցկացված ուսումնասիրությունների արդյունում գիտնականները պարզել են, որ կանանց մարմնի հոտը հաճախ կարող է նման լինել սոխի հոտին, քանի որ օրգանիզմը քրտինքի հետ արտազատում է նաև ծծումբ, որը ռեակցիայի մեջ է մտնում դրանով սնվող բակտերիաների հետ:

Մյուս կողմից, տղամարդկանց քրտինքի մեջ շատ են լինում ճարպաթթուներ, որոնց պատճառով էլ այն ստանում է պանրի տհաճ հոտ:

Ամեն դեպքում, տհաճ հոտը կարող է առաջացնել բազում սոցիալական ու հոգեբանական խնդիրներ, քանի որ ոչ մեկն էլ չի ցանկանում, որ հանդիպումների ժամանակ մարդիկ տհաճ հոտ զգան:

Ինչպե՞ս ազատվել այս խնդրից

Ամենապարզ լուծումը հակաքրտինքային միջոցներն են, սակայն դրանք ունեն մի թերություն. այս միջոցները բարձրացնում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը: Հակաքրտինքային միջոցները պարունակում են մեծ քանակությամբ այումին, որն ուղեղին հասնելու դեպքում հանգեցնում է խելագարության: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օգտագործել միայն այդ մետաղը չպարունակող հակաքրտինքային միջոցներ:

Հակաբակտերիալ օճառների օգտագործումը նույնպես լավ միտք չէ, քանի որ այդ օճառները ոչնչացնում են ոչ միայն գարշահոտ բակտերիաները, այլ նաև օգտակարները: Բացի այդ, հակաբակտերիալ օճառների մեծամասնության մեջ պարունակվող տրիկլոզանը ոչնչացնում է նաև մարդու բջիջները:

Ձեզ են ներկայացնում 5 այլընտրանքային միջոց, որոնք կօգնեն ազատվել տհաճ հոտից:

1.    Վերանայել սննդակարգը

Անհրաժեշտ է խուսափել կարմիր մսի օգտագործումից, որը մարմնի տհաճ հոտի հիմնական պատճառն է: Բացի այդ, անհրաժեշտ է սահմանափակել նաև  մանրաթելեր չպարունակող սննդամթերքի և հիդրոգենիզացված յուղերի օգտագործումը: Կարճ ասած՝ անհրաժեշտ է խուսափել սպիտակ ալյուրից պատրաստված և շաքար պարունակող սննդի օգտագործումից:

Անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել բուսական ծագում ունեցող սննդամթերքով (տերևավոր բանջարեղեն, կանաչեղեն, կաղամբի տեսակներ, թարմ մրգեր և այլն): Շատ օգտակար են մաղադանոսը, սուսամբարը (душица), հազրեվարդը (розмарин), համեմը և նեխուրը (сельдерей):

2.    Օգտագործել կերակրի սոդա

Լոգանք ընդունելուց առաջ կարելի է յուրաքանչյուր թևատակին լցնել կես թեյի գդալ սոդա և միայն դրանից հետո լոգանք ընդունել:

3.    Ավելի շատ պրոբիոտիկներ խմել

Անհրաժեշտ է հնարավորինս շատ կեֆիր, յոգուրտ և բիֆիդո-բակտերիաներ պարունաող այլ կաթնամթերք օգտագործել: Դրանք թարմացնում են շնչառությունը և նպաստում աղիների առողջությանը: Բժիշկները գիտեն, որ բերանի տհաճ հոտը ոչ միշտ է ատամների խնդիրներով պայմանավորված: Շատ ավելի հաճախ դրա պատճառ են հանդիսանում մարսողության խանգարումները:

4.    Օգտագործել կոկոսյան ընկույզի յուղ

Շաբաթական երկու անգամ կարելի է մաշկին քսել կոկոսյան ընկույզի յուղ: Այն պարունակում է լաուրինաթթու, որը բնական հակաբակտերիալ միջոց է:

5.    Փոխարինել հոտազերծիչ միջոցը կիտրոնի հյութով

Կարելի է կիտրոնի հյութի հարմար չափաբաժինը որոշել ինքնուրույն՝ մի քանի անգամ փորձարկելով: Կիտրոնաթթուն բարձրացնում է թթվայնությունը և դադարեցնում միկրոօրգանիզմների աճը:

Կիտրոնի հյութը շատ օգտագործելու դեպքում մաշկը կարող է կարմրել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի քիչ հյութ քսել մաշկին: Սա վտանգավոր չէ, բայց պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել միայն այն ժամանակ, երբ կարմրությունն ու այտուցվածությունը կանցնեն:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook