Friday, April 26, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Իդ, Էգո և Սուպեր Էգո

Sigmund_Freud_LIFEԻդ, Էգո, Սուպեր Էգո, ըստ Զիգմունդ Ֆրոյդի՝ փսիխեի կառուցվածքի նկարագրության՝ հոգեկան ապարատի երեք բաղադրիչ մասերը։ Այս մոդելի համաձայն՝ իդը չկոորդինացված բնազդական մղումներ ամբողջությունն է, սուպեր էգոն խաղում է քննադատական և բարոյագիտական դեր, իսկ էգոն կազմակերպված, իրատեսական մասն է, որը տատանվում է սուպեր էգոյի և իդի ցանկությունների միջև։ Սուպեր էգոն կարող է կանգնեցնել մարդուն մի բան անելուց, որը ցանկանում է իդը։ Չնայած այս մոդելը շատ կառուցվածքային է և նայում է հոգուն՝ որպես ապարատի, իդը, էգոն և սուպեր էգոն զուտ սիմվոլիկ հղացքներ են և չեն վերաբերում իրական՝ սոմատիկ կառուցվածքների, որոնք կազմում են ուղեղի մաս կամ ուսումնասիրվում են նեվրոգիտության կողմից։ Ֆրոյդը այս մոդելն առաջին անգամ ներկայացրել է 1920-ական թվականներին՝ «Հաճույքի պրինցիպից անդին» էսսեում և առավել ամբողջացվել է երեք տարի անց՝ «Էգոն և Իդը» էսսեում։ Ֆրոյդը մշակել է տեսությունը՝ կապված «անգիտակցական» հասկացության ոչ միանշանակ և խնդրահարույց լինելու հետ։

Իդ

Իդը, որ լատիներեն նշանակում է «այն», մարդու հոգեկանի այն մասն է, որը իր մեջ է ներառում պարզագույն, հիմնական բնազդները։ Իդը փսիխեի միակ բաղկացուցիչն է, որը մարդն ունի ի ծնե: Այն մարդու մարմնական պետքերի, իմպուլսների և ցանկությունների, մասնավորապես՝ սեռական և ագրեսսիվ մղումների աղբյուրն է։ Իդը պարունակում է լիբիդոն, որը այն առաջնային բնազդային ուժն է, որը անհաղորդ է իրականությանը: Իդ աշխատում է՝ ելնելով «հաճույքի պրինցիպից»` հոգեկանի ուժից, որը մոտիվացնում է յուրաքանչյուր իմպուլսի անհապաղ բավարարման ձգտումը, ինչը ենթադրում է ցավի և տհաճության զգացողությունների անգիտակցական վանում և դրանցից ամեն կերպ խուսափելու ձգտում: Ֆրոյդն ինքը այսպես է նկարագրում իդը.

Այն մեր անձի խավար և անհասանելի մասն է, այն քիչը, որ գիտենք նրա մասին մենք սովորել ենք երազների մասին մեր ուսումնասիրությունից և նեվրոտիկ սիմպտոմների կառուցվածքից, և այդ ամենի մեծ մասը բացասական բնույթի է և կարող է նկարագրեվել միայն որպես էգոյի հակադրություն։ Մենք հասկանում ենք իդը անալոգներով. մենք այն անվանում ենք քաոս… Այն լցված է բնազդներից բխող էներգիայով, բայց այն չունի ոչ մի կազմակերպվածություն, չի արտադրում որևէ ընդհանրական կամք, բայց միայն ծարավ` բնազդական պետքերի բավարարման բերող, ինչը հաճույքի պրինցիպի ուսումնասիրությանն է ենթակա:

Էգո, որ լատիներենում նշանակում է «ես», գործում է՝ ելնելով իրականության պրինցիպից, ինչ նշանակում է, որ այն ձգտում է իրականացնել իդի ցանկությունները առավել իրատեսականորեն՝ հասցնելով նպատակին և ոչ իմպուլսի բավարարմանը։Միաժամանակ, Ֆրոյդը՝ նշելով, որ էգոն տատանվում է իդի և իրականության միջև. «Այն երբեմն ստիպված է խափանել իդի անգիտակցական հրահանգները իր սեփական` ենթագիտակցական հրահանգներով, որպեսզի լուծի իդի խնդիրները իրականության հետ…»: Իրականության պրինցիպը էգոյի կարգավորիչ մեխանիզմ է, որը թույլ է տալիս համեմատել անհապաղ պետքերն ու իրական աշխարի պահանջները։ Սրա օրինակ է այն, որ մեխանիզմը կօգնի մարդուն չգողանալ այլ մարդու սեփականությունը, այլ փոխարենը գնել կամ պարտքով վերցնել այն։

Էգոն փսիխեի կարգավորված մասն է, որը ներառում է պաշտպանողական, ինտելեկտուալ-կոգնիտիվ, էմոցիոնալ և ղեկավարող գործառույթները։ Էգոն ունի գիտակցական տեղեկացվածություն, չնայած էգոյի ոչ բոլոր գործողություններն են գիտակցական։ Ի սկզբանե Ֆրոյդն օգտագործում էր էգո բառը նկարագրելու համար մարդու եսը առհասարակ, սակայն հետագայում էգոյի գործառույթներին վերագրվեցին դատողությունը, հանդուրժումը,իրականության զգացումը, պաշտպանությունը, ինֆորմացիայի սինթեզը, ինտլեկտուալ գործառությունները և հիշողությունը։

Ֆրոյդն ասում է. «Էգոն իդի այն մասն է, որը մոդիֆիկացվել է արտաքին աշխարհի ազդեցության ներքո…Էգոն ներկայացնում է այն ինչ կոչվում է պատճառ և հայտնի իմաստ` ի հակադրություն իդի, որը պարունակում է կրքերը…իդի համեմատությամբ այն նման է ձի հեծնած մարդուն, ով պետք է կառավարի ձիու գերազանցող ուժը՝ մեկ տարբերությամբ. ձիավարը օգտագործում է սեփական ուժը, միչ էգոն արտաքին միջոցներ է գործի դնում»։Ավելի վատ. «Այն ծառայում է երեք տարբեր տերերի` արտաքին աշխարհին, սուպեր էգոյին և իդին»։

Աղբյուրը`ազատ հանրագիտարան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook