Ինչո՞վ է օգտակար խաշած ձուկը
Ջուկը ոչ միայն համեղ, այլեւ շատ օգտակար մթերքներից է: Այն սննդային արժեքով չի զիջում մսեղենին, քանի որ առավել դյուրամարս է: Թարմ ձուկը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, նաև ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր:
Ներկայացնենք մի քանի փաստ, թե ինչով կարող է օգտակար լինել խաշած ձուկը ձեր առողջության համար:
Ձուկը պարունակում է A, E, D վիտամիններ, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, ցինկ, ինչպես նաեւ յոդ: Այդ իսկ պատճառով պետք է անպայման ճաշացանկում ժամանակ առ ժամանակ ձուկ ընդգրկել:
Եփած ձուկն օգտակար է արյան համար. այն կարգավորում է արյան մակարդման գործառույթները և վերականգնում շրջանառությունը:
Ձուկն օգտակար է հորմոնալ խանգարումների դեպքում, այն կարող է կարգավորել վահանաձեւ գեղձի գործառույթները եւ կանխել դրա հիվանդությունները:
Ձկան մեջ պարունակվող նյութերը նաեւ օգտակար են նյարդային համակարգի համար: Դրանք բարելավում են հիշողությունը, նպաստում են քնի կարգավորմանը եւ մարդուն կարող է դարձնել հանգիստ և պակաս դյուրագրգիռ:
Նիհարել ցանկացողների համաար այն կարող է շատ օգտակար լինել: Նույնիսկ յուղոտ ձուկն իր հագեցած ճարպաթթուների շնորհիվ չի նպաստում քաշի ավելացմանը, այդ իսկ պատճառով դիետոլոգները նիհարել ցանկացող մարդկանց խորհուրդ են տալիս իրենց սննդակարգի մեջ անպայման ձուկ ներառել:
Ձկան մեջ պարունակվող նյութերը նաև օգտակար են տեսողության և նյարդային համակարգի համար: Դրանք բարելավում են հիշողությունը, նպաստում են քնի կարգավորմանը և մարդուն պակաս դյուրագրգիռ են դարձնում: