Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Ինչու է «Լեգո»–ի բոլոր հավաքածուների մարդուկների գլխին փոքրիկ անցք արված․ հետաքրքիր փաստեր

Հետաքրքիր փաստեր

-«Լեգո» ընկերությունը հիմնադրվել է 1932 թ. եւ ի սկզբանե զբաղվում էր արդուկի համար նախատեսված տախտակների եւ փայտյա խաղալիքների արտադրությամբ: Կոնստրուկտորի թողարկման առաջին պատենտը ստացվել է միայն 1958 թ.:

– «Լեգո»-ի գլխավոր գործարանը Դանիայում է, եւ այնտեղ դետալների պատրաստման համար օգտագործվում է տարեկան 60 տոննա պլաստիկ:

-«Լեգո»-ի 37 գործարանում աշխատում է ավելի քան 8000 մարդ, որոնց կեսը՝ Դանիայում:

– Իր գոյության ընթացքում «Լեգո» ընկերությունը թողարկել է ավելի քան 485 տրիլիոն  դետալ:

-Եթե 1 տարվա ընթացքում վաճառվող «Լեգո»-ի դետալներից պատրաստենք շղթա, այն մոլորակի շուրջ կպտտվի մոտ 10 անգամ:

– Չնայած նրան, որ տասնյակ տարիներ են անցել առաջին «Լեգո»-ների թողարկումից, միեւնույն է, բոլոր դետալները իրար հեշտ են միանում՝ անկախ արտադրման տարեթվից:

-Գործարանում կա հատուկ պահեստ, որտեղ յուրաքանչյուր թողարկված հավաքածուից մեկ հատ պահվում է:

-«Լեգո» ընկերությունը խաղալիք անվադողերի մեծագույն արտադրողն է՝ տարեկան ավելի քան 300 միլիոն փոքրիկ անվադող:

– Ընկերության բոլոր հավաքածուների մարդուկների գլխին կա փոքրիկ անցք: Դա արված է նրա համար, որպեսզի եթե հանկարծ երեխան պատահմամբ խաղալիքը կուլ տա, կարողանա այդ անցքով շնչել:

-Եթե մինչ օրս թողարկված բոլոր լեգո-դետալները բաժանենք մոլորակի բոլոր բնակիչների միջեւ, յուրաքանչյուրը կստանա նվազագույնը 64 դետալ:

-Ամեն վայրկյան աշխարհում վաճառվում է 7 տուփ «Լեգո»:

– Աշխարհում թողարկվել է մոտ 4 միլիարդ «Լեգո» մարդուկ, ընդ որում՝ առաջինը ստեղծվել է առաջին կոնստրուկտորից 20 տարի հետո:

– «Lego» անվանումն առաջացել է դանիական «Leg godt» արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «լավ խաղալ»:

– Մեկ րոպեում միայն Բիլունդ քաղաքի գործարանում արտադրվում է «Լեգո»-ի 40 000 դետալ:

-Գոյություն ունի «Լեգո»-ի 3900 տարր եւ 58 գույն:

-Տիեզերական փաստ՝ եթե կառուցենք  40 միլիարդ «Լեգո» դետալներից կազմված բուրգ, այն կհասնի Լուսնին:

– «Լեգո»-ի ամենամեծ հավաքածուն «Star Wars X-Wing»-ն է. այն ունի 5,3 միլիոն դետալ եւ կշռում է 23 տոննա:

– Աշխարհում կա 6 «Legoland». սրանք զվարճանքի կենտրոններ են՝ կառուցված «Լեգո»-ից:

Նյութի` այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook