Friday, April 26, 2024
Նորություններ

Ինչպե՞ս է իրականում անզգայացումն ազդում ուղեղի վրա

Անզգայացումն ամենեւին էլ այնպես չի ազդում, ինչպես կարծում էին տասնամյակներ շարունակ, պարզել են գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Computational Biology ամսագրում:

Նախկինում կարծում էին, որ անզգայացումն արգելափակում է գիտակցությունը՝ խափանելով ուղեղի տարբեր հատվածների միջեւ տեղեկությունների փոխանցումը: Ուղեղի հատվածների միջեւ փոխանցվող տեղեկությունների քանակի նվազումը հաջողվել է հաստատել փորձով: Սակայն գիտնականներին անհանգստացնում էր հետեւյալ հարցը՝ իսկ գուցե ոչ թե տեղեկությունների քանակն է նվազում կապերի խափանման պատճառով, այլ՝ հակառակը:

Նրանք փորձ են անցկացրել ժանտաքիսների մասնակցությամբ՝ նարկոզի դեղամիջոց իզոֆլուրանի միջոցով նրանց դնելով անգիտակից վիճակում եւ հետեւելով ուղեղում կատարվող փոփոխություններին: Պարզվել է, որ տեղեկությունների քանակի կրճատումը տեղի է ունենում դեռեւս սկզբնական հատվածում, նախաճակատային կեղեւում, այլ ոչ թե ուրիշ գոտիներ տանող ճանապարհին: Բանն այն չէ, որ չի հաջողվում տեղեկություն փոխանցել, այլ այն, որ պարզապես փոխանցելու ոչինչ չկա:

Ի դեպ, հետազոտության հեղինակները զգուշավոր են եզրակացություններ կատարելիս եւ ընդգծում են, որ այս վարկածի միանշանակ հաստատման համար նաեւ ուրիշ հետազոտություններ են անհրաժեշտ: Նրանք նաեւ հույս ունեն, որ այս ոլորտում հետագա աշխատանքը թույլ կտա պատասխանել նեյրոկենսաբանության կարեւորագույն հարցերից մեկին՝ որտեղից է ընդհանրապես գիտակցությունը հայտնվում:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook