Friday, April 26, 2024
ՆորություններԺամանց

Ինչպե՞ս է պետք երազանք պահել Ամանորի գիշերը. 7 կախարդական տարբերակ

Ցանկացած երազանք անպայման կիրականանա, եթե որոշ գաղտնիքներ իմանաք։

 Ոչ բոլորն են կարողանում երազանք պահել ու այդ ծիսակարգն այնպես անցկացնել, որ ցանկությունն իրականանա։ Եթե ուզում եք, որ Նոր տարին ազդարարող զարկերն այս անգամ ձեզ համար վճռական լինեն, ապա մենք կասենք, թե ինչ է պետք անել։

Գլխավոր պայմանը մեկն է` պետք է անվերապահորեն հավատալ, որ երազանքն անպայման իրականանալու է։ Նույնիսկ եթե դուք ամեն ինչ ճիշտ անեք, բայց կասկածեք արդյունքին, ապա երազանքը չի կատարվի։

Sputnik Արմենիան Ամանորի գիշերը երազանք պահելու 7 կախարդական տարբերակ է ընտրել։

Շամպայն և մոխիր

Երազանք պահելու ամենատարածված տարբերակը մոխիրը շամպայնով բաժակի մեջ լցնելն ու մինչև վերջ խմելն է։ Բայց այս դեպքում պետք է շտապել, որովհետև արարողակարգը պետք է անցկացնել այն ժամանակահատվածում, երբ ժամացույցի զանգերն ազդարարում են կեսգիշերը։ Հիմա հերթականությամբ. սկզբում պետք է թղթի վրա գրել բաղձալի երազանքը, հետո այրել թուղթն ու մոխիրը լցնել շամպայնով բաժակի մեջ։ Պետք է խմել միանգամից։ Ուշադրություն` երազանքը կիրականանա միայն այն դեպքում, եթե բոլոր կանոնները պահպանվեն։

Կախարդական աթոռ

Եթե մոխրի և շամպայնի տարբերակը բարդ է ձեզ համար կամ ծուլանում եք, կարող եք փորձել «աթոռային» կախարդանքը։ Երբ ուղիղ կեսգիշերին սկսեն զարկել ժամացույցի զանգերը, պետք է կանգնել աթոռին և փակ աչքերով ասել երազանքը` պատկերացնելով, թե ինչպես է այն իրականանում։ Սա ավելի հեշտ է, քան շամպայնի տարբերակը, բայց գլխավոր գաղտնիքն այն է, որ պիտի կարողանաք մտովի պատկերացնել ու տեսնել երազանքի իրականացումը։

«Քաղցր» մոգություն

Երազանք պահելու իտալական տարբերակ էլ կա, որը ո՛չ կրակ է պահանջում, ո՛չ էլ ակրոբատիկ հնարքներ։ Պարզապես պետք է մեծ հատիկներով խաղող գնել, հատիկներից 12-ն ուտել նախքան այն պահը, երբ ժամացույցն ազդարարում է Նոր տարին։ Բայց այս դեպքում էլ չմոռանաք մտովի պատկերացնել երազանքը. դա օգնում է ցանկությունների իրականացմանը։

Տուփով երազանք

Ամանորի գիշերվա կախարդանքն ապահովելու համար բավական է փոքրիկ տուփը։ Պետք է թղթի վրա գրել երազանքը (միայն թե հիշեք, որ ցանկությունը պետք է հստակ ձևակերպել), հետո թուղթը դրեք ինքնաշեն գեղեցիկ տուփիկի մեջ և կախեք
տոնածառից։ Զանգերի ղողանջից առաջ ձախ ձեռքով դիպեք կախարդական տուփին և մտքում կրկնեք. «Թաքուն երազանք, իրականություն դարձի՛ր»։ Այնուհետև հանեք տուփն ու պահեք ձեռքերում։ Ցանկություններով թուղթը պետք է պատուհանից նետել, իսկ տուփը նորից կախել տոնածառից։

Прибытие Главного Деда Мороза из Великого Устюга в Грозный

«Կարմիր» կախարդանք

Այս տարբերակն այնքան էլ հեշտ չէ։ 19 նվեր պատրաստեք (կարող է լինել 1 կոնֆետ կամ 1 մանդարին), յուրաքանչյուրը փաթաթեք կարմիր թղթով կամ այդ գույնի տոպրակի մեջ։ Մինչ ժամացույցի զանգերը կազդարարեն Ամանորը, նվերները պահեք ձեզ մոտ և երազանք պահեք։ Պարտադիր պայման. հետո պետք է դուրս գալ փողոց և այդ նվերները բաժանել անծանոթներին։

Участник акции протеста

Որքան բարձր, այնքան լավ

Նոր տարվա գիշերը երազանք պահելու ամենազվարճալի տարբերակը ցատկելն է, ընդ որում` որքան բարձր, այնքան լավ։ Կարելի է կանգնել աթոռին, բազմոցին կամ բարձրանալ սեղանին և կատարել կախարդական ցատկը` միևնույն ժամանակ երազանք պահելով։ Երազանքը պետք է պահել մինչ վայրէջք կատարելը։ Սա նույնպես արվում է կեսգիշերն ազդարարող ղողանջների պահին։

«Մոմե» կախարդանք

Ամենաառեղծվածային տարբերակը մոմի կրակի վրա երազանք պահելն է։ Պետք է նախապես զարդարել տոնական մոմը, ուղիղ կեսգիշերին վառել ու երազանք պահել։ Եթե մոմն այրվի մինչև վերջ, ապա երազանքն անպայման կիրականանա։ Եթե մարի, ուրեմն ձեր երազանքը կա՛մ ընդհանրապես չի իրականանա, կա՛մ դուք խոչընդոտների կբախվեք ձեր ճանապարհին։

Read more: https://armeniasputnik.am/society/20181231/16538446/armenia-amanor-nor-tari-erazanq-kaxardanq.html

Leave a Reply

x Close

Like Us On Facebook