Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մեղրի ամենաօգտակար հատկությունները. 10 պատճառ սննդակարգում մեղր ներառելու համար

Մեղրն անչափ համեղ ու օգտակար մթերք է, որը ոչ միայն յուրահատուկ քաղցրություն ու բույր է հաղորդում ուտեստներին ու ըմպելիքներին, այլև օգնում է աատվել առողջական ամենատարբեր խնդիրներից: Մարդիկ դարեր շարունակ այս մթերքն օգտագործել ժողովրդական բժշկության մեջ, քանի որ այն պարունակում է յուրահատուկ բաղադրիչներ և օժտված է արտասովոր հատկություններով:

Մեղրն օգնում է բուժել վերքերն ու բշտիկները, խոնավեցնել չոր մաշկը, կանխել սրտանոթային հիվանդությունները և բուժել հիվանդ կոկորդը, սակայն դրա օգտակար հատկությունները չեն սահմանափակվում միայն նշվածներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեղրի 10 ամենաօգտակար հատկությունները, որոնք իմանալը կօգնի շատ ավելի արագ ազատվել տարբեր առողջական խնդիրներից:

Մեղրի օգտակար հատկությունները

1.      Մեղրը ոչնչացնում է վարակներն ու նվազեցնում բորբոքումների մակարդակը, ուստի այն շատ հարմար է ոչ շատ լուրջ վերքերի և այրվածքների բուժման համար:

2.      Մեղրը հիանալի միջոց է ուժեղ հազի դեմ: Պարզապես հարկավոր է քնելուց առաջ մի թեյի գդալ մեղր դնել բերանում և թույլ տալ, որ այն հալվի:

3.      Չնայած, որ մեղրն ունի բավական բարձր կալորիականություն, այն նաև պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր (մագնեզիում, երկաթ, կալիում, ցինկ, կալցիում և այլն): Սա է պատճառը, որ ամենօրյա սննդակարգում մեղր ներառելն անչափ օգտակար է առողջության համար:

4.      Մեղրը նաև շատ օգտակար է չոր մաշկի կամ մաշկի թեփոտվածության դեպքում: Հարկավոր է պարզապես մի փոքր մեղր լուծել գոլ ջրում, ստացված խառնուրդը քսել անհրաժեշտ հատվածին, իսկ որոշ ժամանակ անց լավ լվանալ:

5.      Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեղրը շատ օգտակար է օրգանիզմում արյան սպիտակ մասինիկների ցածր մակարդակի դեպքում:

Նրանց խոսքով՝ օրական երկու ճաշի գդալ մեղր ուտելը կօգնի կարգավորել այդ ցուցանիշը:

6.      Որպես դեմքի դիմակ օգտագործելու դեպքում մեղրը կանխում է բշտիկների առաջացումը՝ շնորհիվ իր հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկությունների: Կարելի է բամբակի վրա մի փոքր մեղր քսել, դնել այն ախտահարված հատվածին և թողնել ամբողջ գիշեր:

7.      Մեղրի և դարչնի խառնուրդը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և ամրապնդում անոթները:

8.      Մեղրը էներգիայի հիանալի բնական աղբյուր է: Սպորտով զբաղվելու և ակտիվ կենսակերպ վարելու դեպքում այս մթերքը կօգնի միշտ թարմ ու էներգիայով լի լինել:

9.      Շատերը պնդում են, որ մեղրն օգնում է հաղթահարել ծաղկափոշուց առաջացող ալերգիան:

10.    Մեղրն օգնում է օրգանիզմին ավելի արագ ազատվել ալկոհոլի տհաճ հետևանքներից, ուստի եթե հարկավոր է շատ արագ իջեցնել արյան մեջ ալկոհոլի մակարդակը ապա լավագույն միջոցը մեղրն է:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook