Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես ազատվել երկաթի դեֆիցիտից. երեք ընկույզ, որոնք հարկավոր է ներառել սննդակարգում

Երկաթն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որը հարկավոր է էրիթրոցիտների՝ օրգանիզմում թթվածինը տեղափոխող բջիջների ստեղծման համար։ Բացի այդ, այս տարրը մասնակցում է նաև հորմոնների կարգավորման և մի շարք այլ գործընթացներին, ուստի դրա մակարդակին հետևելը շատ կարևոր է։

Երկաթի դեֆիցիտը վաղ փուլերում կարող է աննկատ մնալ, ուստի խնդրի խորացումից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել և հետևել դրա մասին հուշող հիմնական ախտանշաններին, որոնք են հոգնածության զգացումը, աշխատունակության նվազումը, մարմնի ջերմաստիճանի անկայունությունը, իմունային համակարգի թուլացումն ու երեխաների կոգնիտիվ զարգացման դանդաղումը։

Օրգանիզմում երկաթի մակարդակը կարգավորելու համար հարկավոր է հարստացնել սննդակարգը մեծ քանակությամբ երկաթ պարունակող մթերքով։ Նման դեպքերում որպես կանոն խորհուրդ է տրվում օգտագործել կենդանական ծագման մթերք, քանի որ այս դեպքում երկաթն ավելի լավ է յուրացվում, սակայն բուսական աղբյուրներից ստացված երկաթը ոչ պակաս օգտակար է, ուստի դրանից նույնպես չի կարելի հրաժարվել։ Այն բավական մեծ քանակությամբ պարունակվում է ընկույզների մեջ, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք ընկույզ, որոնք սննդակարգում ներառելը կօգնի հարստացնել օրգանիզմը երկաթով։

Պիստակ

Երկաթի հիանալի աղբյուր է պիստակ, որի ընդամենը 100 գրամում պարունակվում է 14 մգ երկաթ։ Բացի այդ, այս ընկույզները նաև հարուստ են սպիտակուցներով, կալցիումով ու մագնեզիումով, ինչի շնորհիվ դրանք հիանալի օգտակար մթերք են օրվա ընթացքում ոչ շատ ուժգին քաղցիցի ազատվելու համար։

Նուշ

Նուշը հաճախ է կիրառվում բուսական կաթ ստանալու համար, սակայն երեկոյան թրջելու և առավոտյան օգտագործելու դեպքում այն կարող է նաև հիանալի միջոց լինել օրգանիզմին անհրաժեշտ մի շարք տարրերը, այդ թվում նաև երկաթը ստանալու համար։ Ընդամենը 30 գրամ նուշը պարունակում է երկաթի օրական անհրաժեշտ չափաբաժնի 6-9%-ը։

Քեշյու (հնդկական ընկույզ)

Այս ընկույզի ընդամենը 30 գրամում պարունակվում է 1,89 մգ երկաթ, ինչը բավական լավ ցուցանիշ է բուսական մթերքի համար։ Ընդ որում՝ քեշյուն ունիվերսալ ընկույզ է, քանի որ այն կարելի է օգտագործել ինչպես առանձին կամ աղանդերների մեջ, այնպես էլ հավելել աղցաններին կամ այլ ուտեստներին։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook