Friday, April 26, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը լոգարանում

Բաղնիքը ևս խիստ վտանգավոր տեղ է փոքրիկի համար: Ուշադիր եղեք ստորև նշված առարկաների նկատմամբ:

  1. Ծորակից հոսում է ՇԱՏ ՏԱՔ ՋՈՒՐ: Փոքր երեխային բաղնիքում երբեք մենակ մի թողեք, հատկապես երբ ծորակից կարող է կամ հոսում է տաք ջուր: Հնարավորության դեպքում տաք ջուրը կարգավորեք այնպես, որ ծորակից հոսի ոչ ավելի, քան 45-55 աստիճան  C-ի ջուր: Սկզբում միշտ բացեք սառը ջրի ծորակը:
  2. Ջրով լիքը լոգարանը  նույնպես վտանգավոր է, քանի որ փոքրիկը կարող է խեղդվել դրանում:
  3. ԲԱՂՆԻՔԻ ՀԱՏԱԿԸ սալիկ է, որի վրա հեշտ է ընկնելը:
  4. ԴԵՂՈՐԱՅՔԸ, ԼՎԱՑՈՂ ԵՎ ՄԱՐՄՆԻ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ (շամպուն, օծանելիք և այլն) պետք է անհասանելի լինել փոքրիկի համար:
    Բաղնիքը ևս խիստ վտանգավոր տեղ է փոքրիկի համար: Ուշադիր եղեք ստորև նշված առարկաների նկատմամբ:

    1. Ծորակից հոսում է ՇԱՏ ՏԱՔ ՋՈՒՐ: Փոքր երեխային բաղնիքում երբեք մենակ մի թողեք, հատկապես երբ ծորակից կարող է կամ հոսում է տաք ջուր: Հնարավորության դեպքում տաք ջուրը կարգավորեք այնպես, որ ծորակից հոսի ոչ ավելի, քան 45-55 աստիճան  C-ի ջուր: Սկզբում միշտ բացեք սառը ջրի ծորակը:
    2. Ջրով լիքը լոգարանը  նույնպես վտանգավոր է, քանի որ փոքրիկը կարող է խեղդվել դրանում:
    3. ԲԱՂՆԻՔԻ ՀԱՏԱԿԸ սալիկ է, որի վրա հեշտ է ընկնելը:
    4. ԴԵՂՈՐԱՅՔԸ, ԼՎԱՑՈՂ ԵՎ ՄԱՐՄՆԻ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ (շամպուն, օծանելիք և այլն) պետք է անհասանելի լինել փոքրիկի համար: Օգտագործեք միայն կողպվող կամ անհասանելի տեղում դրված դեղարկղիկ: Դեղորայքը պահարանից հանելուց հետո մի թողեք մատչելի տեղում: Երեխայի դեղ խմեցնելիս երբեք մի հավատացրեք, որ դա կոնֆետ է:
    5. ԿՏՐՈՂ, ԾԱԿՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ( սափրիչ, մկրատ) մի թողեք լվացարանի վրա:
    6. Միացրած ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ կարող են էլեկրտական հարվածի կամ այրվածքի պատճառ դառնալ: Ոչ մի դեպքում փոքրիկին մի թողեք մտնել բաղնիք, եթե այնտեղ միացած էլեկտատաքացուցիչ կա: Երբեք փոքրիկին մի ուղարկեք ստուգելու` ջուրը տաքացել է, թե ոչ:
    7. ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԻՉԸ կամ ուրիշ ԷԼԵԿՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ միացրած վիճակում պետք է առնվազն մեկ մետր հեռու լինեն լոգարանից` էլեկտրական հարվածից խուսափելու համար: Օգտագործելուց հետո այդ սարքերը դրեք բարձր պահարանի մեջ:
    8. ԲԱՂՆԻՔԻ ԴՈՒՌԸ կարող է փակվել և փոքրիկը կմնա ներսում: Խուսափեք բաղնիքի և զուգարանի դռների ավտոմատ փակվող կողպեքներից: Բանալիով փակվող կամ այլ կողպեքները տեղադրեք այնպիսի բարձրության վրա, որ երեխայի ձեռքը չհասնի:
    9. Փոքրիկը կարող է միացնել ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆ: Աշխատող մեքենան մի թողեք առանց հսկողության:
    10. Թույլ մի տվեք, որ փոքրիկը մենակ մտնի ԶՈՒԳԱՐԱՆ:

    Նյութը վերցված է Հայաստանի Հաշմանդամների «ՓՅՈՒՆԻԿ» միության կողմից

    հրատարակված «ՁԵԶ`ԾՆՈՂՆԵՐ և ՔԵԶ` ՓՈՔՐԻԿ» գքույկից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook