Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես են ուժային վարժություններն ազդում օրգանիզմի վրա

Ուժային վարժությունները հիանալի միջոց են մկանները զարգացնելու և կազմվածքը կարգի բերելու համար, սակայն սա դրանց միակ առավելությունը չի: Քչերը գիտեն, թե ինչպես են ուժային վարժություններն անդրադառնում օրգանիզմի վրա, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման մարզումների առավելությունները:

Ամրապնդում են ոսկորները. փորձագետները ենթադրում են, որ 40 տարեկանից հետո մարդու օրգանիզմի բնական գործառույթները սկսում են թուլանալ, ինչի հետևանքով թուլանում են նաև ոսկրային հյուսվածքները, սակայն ուժային վարժություններն օգնում են հնարավորինս երկար խուսափել ոսկորների հետ կապված խնդիրներից, այդ թվում նաև կոտրվածքներից ու օստեոպորոզից:

Ամրապնդում են սրտամկանը. հետազոտությունները ցույց են տվել, որ սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի հավանականությունը կարելի է նվազեցնել շաբաթական մեկ ժամ ուժային վարժություններ կատարելու դեպքում:

Նվազեցնում են քաշը. համարվում է, որ քաշի նվազեցման համար առավել արդյունավետ են կարդիովարժությունները, սակայն ուժային վարժությունների ժամանակ նույնպես օրգանիզմը բավական շատ էներգիա է վատնում:

Նյութը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook