Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մետաբոլիկ համախտանիշ

Մետաբոլիկ համախտանիշ (հոմանիշներ. մետաբոլիկ X համախտանիշ, Reaven համախտանիշ, ինսուլինի նկատմամբ կայունության համախտանիշ), ընդերային ճարպի զանգվածի ավելացում, ինսուլինի նկատմամբ ծայրամասային հյուսվածքների զգայունության իջեցում և հիպերինսուլինեմիա, որոնք խախտում են ածխաջրայինճարպայինպուրինային փոխանակությունը, ինչպես նաև առաջացնում են զարկերակային գերճնշում:

Համաձայն H. Arnesen-ի՝ (1992)՝ մետաբոլիկ համախտանիշի տակ հասկանում են հինգ խանգարումներից նվազագույնը երկու զուգակցումը․

Մետաբոլիկ համախտանիշ. ժամանակակից բժշկության առավել արդի խնդիրներից մեկը՝ կապված անառողջ ապրելակերպի վարման հետ: «Առողջ ապրելակերպ» հասկացությունն իր մեջ ներառում է ռացիոնալ սնուցում, մարմնի նորմալ քաշի պահպանում, տարիքին համապատասխան և կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, ալկոհոլից և ծխախոտից հրաժարում:

Ռիսկի խումբ

Մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերման ռիսկի խմբին են պատկանում հիվանդության ինչպես նախնական նշաններ, այնպես էլ բարդություններով անձինք, որոնցից են՝

  1. Զարեկերակային գերճնշում
  2. Տիպ 2 շաքարային դիաբետ(կամ նախադիաբետ)
  3. Մարմնի հավելյալ քաշ և ճարպակալում
  4. ՍԻՀ-ն առկայություն, ծայրամասային անոթների հիվանդություն, ցերեբրովասկուլյար հիվանդություններ՝ աթերոսկլերոզի հետ կապված
  5. Հիպերլիպիդեմիայով, ճարպակալմամբ, շաքարային դիաբետով կամ ՍԻՀ-ն ունեցող արյունակիցներ
  6. Սակավաշարժ ապրելակերպ
  7. Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
  8. Էրեկտիլ դիսֆունկցիա
  9. Միզաթթվի փոխանակության խանգարում (հիպերուրիկեմիա կամ հոդատապ)
  10. Կանանց մոտ դաշտանադադարի շրջան

Ախտածագում

Համաձայն ժամանակակից պատկերացումների, մետաբոլիկ համախտանիշի դրսևորումների հիմքում ընկած է առաջնային ինսուլինային կայունությունը և ուղեկցող հիպերինսուլինեմիան: Կանանց մոտ հանդիպման հաճախականությունը դաշտանադադարի շրջանում աճում է: Տվյալ համախտանիշն ունի գենետիկ հիմք, նրա զարգացմանն են նպաստում հավելյալ, կալորիաներով հագեցած սնուցումը, սակավաշարժությունը, որոշ հիվանդություններ կամ ինսուլին անտագոնիստ-դեղամիջոցների ընդունումը: Մարմնի բարձրացած զանգվածի ցուցանիշ ունեցող անձանց մոտ գլյուկոզի օգտագործումը 30-40%-ով իջնում է:

Ճարպակալումը հանդիսանում է բարձր մահացությամբ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման անկախ ռիսկի գործոն: Տարբերում են նրա 2 տեսակ՝ անդրոիդ և գինեկոիդ: Անդրոիդ տեսակն արտահայտվում մարմնի վերին մասում ճարպի ավելցուկային կուկատումով՝ վերջինիս անհավասար բաշխմամբ և որովայնի ու վիսցերալ (ընդերային) ճարպի քանակի ավելացմամբ: Վերջույթների և հետույքի վրա ճարպի քանակը քիչ է: Այդպիսի ճարպակալումն անվանում են աբդոմինալ:

Ախտորոշման չափանիշներ

Հիմնական նշաններ՝ կենտրոնական (աբդոմինալ) տեսակի ճարպակալում – գոտկատեղի տրամագիծն ավելի քան 80 սմ կանանց և ավելի քան 94 սմ տրամագիծ տղամարդկանց մոտ (եվրոպեոիդների համար): Ինչպես նաև չափում են մարմնի զագվածի ցուցանիշը՝ ճարպակալման և սիրտանոթային ռիսկիաստիճանի գնահատման համար:

Մարմնի զանգվածի տեսակ ՄԶՑ(գմ/մ²) Ուղեկցող հիվանդությունների ռիսկ
Մարմնի զանգվածի դեֆիցիտ <18,5 ցածր (ուրիշ հիվանդությունների բարձրացած ռիսկ)
Մարմնի նորմալ քաշ 18,5—24,9 սովորական
Մարմնի հավելյալ քաշ 25,0—29,9 մեծացած
I աստիճանի ճարպակալում 30,0—34,9 բարձր
II աստիճանի ճարպակալում 35,0—39,9 շատ բարձր
III աստիճանի ճարպակալում 40 չափազանց բարձր

Հավելյալ չափանիշներ՝

  • Զարկերակային գերժնշում (ԶՃ՝ 140/90 մմ ս.ս.-ից ավելի)
  • Տրիգլիցերիդների քանակի բարձրացում 1,7 մմոլ/լ-ից ավելի
  • ԲԽԼՊ-ի մակարդակի իջեցում 1,0 մմոլ/լ-ից ցածր տղամարդկանց և 1,2 մմոլ/լ-ից ցածր կականց մոտ
  • ՑԽԼՊ-ի մակարդակի ավելացում ավելի քան 3,0 մմոլ/լ
  • Քաղցած վիճակում հիպերգլիկեմիա (արյան պլազմայում գլյուկոզի մակարդակը 6,1 մմոլ/լ-ից ավելի)
  • Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարում – արյան պլազմայում գլյուկոզի տոլերանտության թեստից 2 ժամ անց գլյուկոզի մակարդակը 7,8-11,1 մմոլ/լ-ի սահմաններում է

Մեկ հիմնական և երկու հավելյալ չափանիշներ հաստատում են «մետաբոլիկ համախտանիշ» ախտորոշումը:

Բուժում

Առաջին հերթին բուժումը պետք է ուղղված լինի հավելյալ քաշի խնդրի լուծմանը, որին հասնում են հիմնականում ոչ դեղորայքային մեթոդներով: Անհրաժեշտ է ավելացնել շարժողական ակտվիվությունը, նվազեցնել ընդունվող սննդի կալորիաները և կիրառվող սննդի բաղադրությունը դարձնել ռացիոնալ:

Մետաբոլիկ համախտանիշի բուժումը հանդիսանում է կոմպլեքսային և իր մեջ է ներառում՝

  • ապրելակերպի փոփոխություն
  • բուժում՝
  1. ճարպակալում
  2. ածխաջրային փոխանակության խանգարում
  3. դիսլիպիդեմիա
  4. զարկերակային գերճնշում

Չբալանսավորված սննդային օրաբաժինը կարող է համալրվել հարստացված վիտամիններով, սննդային հանքանյութերի հավելումներով՝ սննդային թելիկների հիմքի վրա պատրաստված: Անհրաժեշտության դեպքում կիրառվում են հատուկ դեղամիջոցներ և ծայրահեղ դեպքերում՝ վիրաբուժական միջամտություն (ստամոքսային կամ բիլիոպանկրեատիկ շունտավորում

Հեշտ յուրացվող ածխաջրերի քանակը սննդակարգում պետք է կազմի ընդհանուր սննդային կալորիաների 30%-ից պակաս, ճարպերինը՝ 10%-ից պակաս: Կատարվում է գլյուկոզի զգայունության խանգարման շտկում: Զարկերակային գերճնշման բուժման համար կիրառվում են համապատասխան դեղորայքներ (մոքսոնիդին — դրական է ազդում գլյուկոզի փոխանակության վրա, ինչպես նաև ԱՓՖ–ի ինհիբիտորներ, կալցիումի անտագոնիստներ, սարտաններ — չեզոք ձևով են ազդում գլյուկոզի փոխանակության վրա)։ Բետա ադրենոպաշարիչները և միզամուղները կիրառում են զգուշությամբ՝ գլյուկոզի փոխանակության վրա բացասական ազեցության հետ կապված։ Դիաբետով հիվանդ անձանց մոտ զարերակային ճնշումն իջեցվում է մինչև 130/85, առանց դրա — 140/90 մմ ս․ս․։ Ճարպային փոխանակության խանգարման բուժման համար հիմանականում կիրառում են ֆիբրատներ (ֆենոֆիբրատ)՝ տրիգլիցերիդների մակարդակն իջեցնելու և ԲԽԼՊ–ի մակարդակն ավելացնելու հետ կապված։

Բարձր շաքարի բուժման համար կիրառվող դեղորայքներն արյան մեջ կարող են ցուցաբերել բարենպաստ ազդեցություն խոլեստերինի և զարկերակային ճնշման վրա։ Դեղորքայքային դաս — թիազոլիդոններ․ պիոգլիտազոն (Գլյուտազոն), նվազեցնում են պսակաձև զարկերակների պատի հաստությունը։

Մետֆորմին — դեղորայք, որը սովորաբար կիրառվում է տիպ 2 շաքարային դիաբետի բուժման համար, օգնում է կանխարգելել ՄՀ ունեցող անձանց մոտ շաքարային դիաբետի սկիզբը։

Մետաբոլիկ համախտանիշի բուժման էֆեկտիվությունը կախված է նրա վաղեմությունից։ Առավելագույն էֆեկտ պետք է սպասել արատավոր օղակի առաջացման ամենասկզբում, երբ ի հատ է գալիս հավելյալ քաշը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook