Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կարդիոմիոպաթիա

Կարդիոմիոպաթիասրտամկանն ախտահարող հիվանդություն։ Սկզբնական շրջանում ախտանիշները կարող են բացակայել կամ լինել եզակի։ Որոշ դեպքերում դիտվում են շնչահեղձություն, հոգնածության զգացում կամ այտուց սրունքներում՝ սրտային անբավարարության հետևանքով։ Ինչպես նաև կարող է դիտվել առիթմիա և ուշագնացություն։ Նշված դեպքերում բարձր է հանկարծակի սրտային մահվան ռիսկը։

Տարբերում են կարդիոմիոպաթիայի հետևյալ տեսակները՝ հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիադիլատացիոն կարդիոմիոպաթիառեստրիկտիվ կարդիոմիոպաթիա, աջ փորոքի առիթմոգեն դիսպլազիա և տակոցուբո կարդիոմիոպաթիա (կոտրված սրտի համախտանիշ)։ Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի դեպքում սրտամկանը լայնացած է և հաստացած։ Դիլատացիոն կարդիոմիոպաթիայի դեպքում փորոքները լայն են և թույլ։ Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի ժամանակ փորոքը պնդացած է և ունի սահմանափակված ձգունակություն։

Հաճախ կարդիոմիոպաթիա առաջացնող պատճառն անհայտ է։ Հիպերտրոֆիկ կարդիոմիպաթիան սովորաբար ունի ժառանգական ծագում, մինչդեռ ժառանգական է դիլատացիոն կարդիոմիոպաթիայի դեպքերի մեկ երրորդը։ Դիլատացիոն կարդիոմիոպաթիա կարող է առաջանալ նաև ալկոհոլիցծանր մետաղներիցսրտի իշեմիկ հիվանդությանկոկայինի օգտագործման և վիրուսային վարակների հետևանքով։ Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիան կարող է լինել ամիլոիդոզիհեմոքրոմատոզի կամ որոշակի հակաքաղցկեղային բուժմանհետևանք։ Կոտրված սրտի համախտանիշ կարող է առաջանալ ծայրահեղ էմոցիոնալ կամ ֆիզիկական սթրեսի հետևանքով։

Բուժումը կախված է կարդիոմիոպաթիայի տեսակից և ախտանիշերի արտահայտվածությունից։ Բուժումը կարող է ներառել փոփոխություններ կենսակերպում, դեղորայքային կամ վիրահատական միջամտություն։

Ախտանշաններ

Կարդիոմիոպաթիայի ախտանիշներից են թուլությունը, ստորին վերջույթների այտուցը, շնչարգելությունը։ Խնդրի առկայության մասին վկայող հետագա ցուցիչ կարող են լինել՝

Պատճառներ

Կարդիոմիոպաթիաները, ինչպես կարող են լինել սահմանափակված միայն սրտամկանով՝ որպես ինքնուրույն ախտաբանություն, այնպես էլ՝ գեներալիզացված համակարգային հիվանդության կազմում, երկու դեպքում էլ, հաճախ, հանգեցնելով կարդիովասկուլյար մահվան կամ առաջընթաց սրտային անբավարարությամբ պայմանավորված հաշմանդամության։ Սրտամկանի դիսֆունկցիա առաջացնող այլ պատճառները պետք է հերքվեն, ինչպիսիք կարող են լինել սրտի իշեմիկ հիվանդությունը, զարկերակային գերճնշումը կամ փականային արատի առկայությունը:

Ալկոհոլամոլությունը, օրինակ, կարող է իդենտիֆիկացվել, որպես դիլատացիոն կարդիոմիոպաթիայի պատճառ, ինչպես նաև դեղորայքային տոքսիկ ազդեցությունը կամ որոշակի ինֆեկցիաների առկայությունը (ներառյալ վիրուսային հեպատիտ C)։ Չբուժված ցելիակիան կարող է հանգեցնել կարդիոմիոպաթիաների առաջացմանը, ինչը կարող է ամբողջությամբ կանխվել ժամանակին ախտորոշմամբ և բուժմամբ։ Բացի նշված ձեռքբերովի պատճառներից, մոլեկուլային կենսաբանությունը և գենետիկան նպաստել են տարբեր գենետիկ պատճառների հայտնաբերերմանը։

Ախտորոշում

Կարդիոմիոպաթիան ախտորոշելու համար կիրառվող կամ ախտորոշմանը նպաստող ախտորոշիչ մեթոդներ են՝

  • Ֆիզիկալ հետազոտություն,
  • ժառանգական անամնեզ,
  • արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն,
  • ԷՍԳ,
  • էխոսրտագրություն,
  • սթրես թեստ,
  • գենետիկական հետազոտություն։

Բուժում

Բուժումը կարող է ներառել կենսակերպի շտկման խորհրդատվություն, որն ուղղված կլինի խնդրի առավել արդյունավետ վերահսկմանը։ Բուժումը կախված է կարդիոմիոպաթիայի տեսակից և ախտանիշների արտահայտվածությունից և կարող է ներառել ինչպես դեղորայքային պահպանողական բուժում, այնպես էլ իմպլանտացվող ռիթմավարի տեղադրում դանդաղասրտության առկայության դեպքում, դեֆիբրիլյատորի տեղադրում՝ մահացու առիթմիաների հակվածության դեպքում, ինչպես նաև աբլացիա՝ կրկնվող դիսռիթմիաների առկայության դեպքում, որոնք չեն շտկվում դեղորայքային և մեխանիկական կարդիովերսիայով։ Որոշ հիվանդներ ի վերջո ունենում են սրտի փոխպատվաստման կարիք։ Բուժման հիմնական նպատակը ախտանիշների վերացումն է։

 

ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook