Friday, April 26, 2024
Նորություններ

Կարևորվել են խորհրդատվական և կանխարգելիչ աշխտանքները

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը և աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի աշխատանքի տեսչության և աշխատանքի պաշտպանության և աշխատանքի միջազգային չափորոշիչների հարցերով գլխավոր մասնագետներ Վալենտին Մոկանուի ու Լեյո Սիբբելի հետ քննարկել են Հայաստանում մասնագիտական և աշխատանքային անվտանգությանն առնչվող հարցեր։

Ողջունելով հյուրերին` Տիգրան Սահակյանը ներկայացրել է աշխատանքի պաշտպանության և վերահսկողության ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխություններն ու դրանցից բխած քայլերը։unnamed2

Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ իրենց նպատակն է աջակցել Հայաստանին այդ ուղղությամբ երկրում իրականացվող աշխատանքները Եվրմիության գլխավոր վարչության կողմից մշակված փաստաթղթին և միջազգային կոնվենցիային համապատասխանեցնելու գործում։ Քննարկվել են այդ ուղղությամբ առկա խնդիրները, դրանց լուծման  հնարավորությունները։

Նելսոն Զուլոյանը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված որոշումով նորաստեղծ տեսչական մարմնում կներդրվի կոլեգիալ կառավարման նոր համակարգ: Մարմնի գործունեության թափանցիկության ապահովման համար կձևավորվի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից բաղկացած կառավարման խորհուրդ։

«Այս քայլերն ինքնանպատակ չեն։ Մեր երկրում խնդիր է դրված առողջապահական տեսչական մարմնի լիազորություններով ու գործառույթներով  առավ ել արդյունավետ վերահսկողություն իրականացնել»,-ասել է աշխատակազմի ղեկավարը` կարևորելով մասնագետների վերապատրաստման հարցը։

Վալենտին Մոկանուն կադրերի վերապատրաստման և տեխնիկական աջակցության պատրաստակամություն է հայտնել։

Երկուստեք ավելի շատ կարևորվել են ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ խորհրդատվական և կանխարգելիչ աշխտանքները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook