Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Գարեջուրը և գազավորված ըմպելիքները՝ պոդագրիկ արթրիտի հրահրող գործոն

Ամռանը քաղցր, գազավորված ըմպելիքների և գարեջրի չարաշահումը կարող է անցանկալի հետեւանքներ առաջացնել: Այդ ըմպելիքները համարվում են պոդագրիկ արթրիտի (հոդատապ) հրահրող գործոն: Երբ միզաթթվի մակարդակը արյան մեջ բարձր է լինում, միզաթթվային աղերի կուտակում է առաջանում հոդերում, նկատվում է այտուց, կարմրություն, ցավ:

👩‍⚕️ ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիայի) ամբիոնի դոցետ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանը նշում է, որ եթե անձի մոտ մեկ անգամ հաստատվել է պոդագրիկ արթրիտ, պետք է գարեջուր և գազավորված ըմպելիքներ չխմի: Իսկ եթե հիվանդությունը չի հաստատվել, բայց հատկապես գարեջուր օգտագործելուց հետո նկատելի է հոդի այտուց, մասնավորապես՝ ոտքի բութ մատի, կարմրություն, մեծ է հավանականությունը, որ պոդագրիկ արթրիտի հետ գործ ունենք:

✔️ Բժշկի խոսքով՝ պոդագրիկ արթրիտի խնդրով հատկապես ամռանը դիմելիություն աճ է գրանցվում: Հիվանդությունը տարածված է միջին և միջինից բարձր տարիք ունեցող տղամարդկանց շրջանում, ընդ որում՝ տարիքի աճին զուգահեռ պոդագրիկ արթրիտի տարածվածությունը մեծանում է:

❗️ Վալենտինա Վարդանյանի փոխանցմամբ՝ պոդագրիկ արթրիտի ժամանակ մինչև բժշկի դիմելը կարելի է սառույց օգտագործել այտուցված հատվածում և ցավազրկող խմել, բայց սա բուժում չի կարող համարվել: Եթե հոդի շրջանում կա այտուց, անպայման պետք է դիմել բժշկի: Բժշկի մոտ կոնսուլտացիայից և հետազոտվելուց հետո նախ և առաջ հակաբորբոքային բուժմամբ մեղմում են իրավիճակը, որից հետո նվազեցնում միզաթթուն արյան մեջ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook