Friday, April 26, 2024
Նորություններ

Կարևորվել են հեռաբժշկության զարգացումը և մենթորների ինստիտուտի կայացումը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին։

Կարևորելով երկու երկրի առողջապահության ոլորտում համագործակցության արդյունավետությունն ու ընդլայնումը, դեսպանը հետաքրքրվել է հնդկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանում և առաջին հերթին մարզային բուժհիմնարկներում հեռուստաբժշկության ներդրման ծրագրի արդյունքներով։ unnamed

Դեսպանին տեղեկացվել է, որ համակարգը գործում է, մարզային բժշկական հաստատությունները հատկապես ծանր հիվանդների բուժման ռազմավարությունն ընտրելու նպատակով ստանում են մայրաքաղաքի առաջատար մասնագետների խորհրդատվությունները։ Ավելին` հնարավորություն է ստեղծվել, որպեսզի միմյանց հետ խորհրդակցեն նաև մարզային տարբեր հիվանդանոցների բժիշկները։

Լևոն Ալթունյանը նշել է, որ եղած հեռակապն ավելի արդյունավետ կիրառելու նպատակով նախարարությունը տարբեր մասնագիտությունների գծով մենթորներ կնշանակի, ովքեր պատասխանատվություն կրելով մարզերում իրենց ոլորտի ծանր հիվանդների բուժման համար, մշտապես հսկողության տակ կպահեն նրանց բուժման ընթացքը, կտան անհրաժեշտ խորհրդատվություն և այդ մասին ժամանակ առ ժամանակ հաշվետվություն կներկայացնեն։ «Մենթորական ինստիտուտը կներդնենք նաև մասնագետների շարունակական զարգացման համակարգում»,-նշել է նախարարը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել միասին այցելել մարզեր և տեղում ծանոթանալ հեռաբժշկության համակարգի կիրառմանը, ինչպես նաև քննարկել այն զարգացնելու հնարավորությունները։

Լևոն Ալթունյանը կարևորել է համագործակցությունը առողջապահության միջին օղակի կազմակերպիչների ներգրավման, դեղերի արտադրության և այլ ոլորտներում։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook