Friday, April 26, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Կոկոսի յուղի օգտակար հատկությունները

Կոկոսի յուղը լայնորեն կիրառվում էր Հին Արևելքում ինչպես հրուշակեղենի արտադրության մեջ, այնպես էլ կոսմետոլոգիայում՝ մաշկի, մազերի խնամքի ժամանակ, ինչպես նաև բուժիչ նպատակներով։

🥥Կոկոսի յուղը հարուստ է այնպիսի նյութերով, որոնք հակաբակտերյալ, հակաբորբոքային, ինչպես նաև խոնավեցնող և մաշկի ծերացման գործընթացը դանդաղեցնող ազդեցություն ունեն։

🥥Կոկոսի յուղը հագեցած է ճարպաթթուներով, А, Е, В1, В2, В3, К և С վիտամիններով, երկաթ, կալցիում, ֆոսֆոր և այլն։

🥥Կոկոսի յուղը օգտագործվում է գլխամաշկի, ինչպես նաև մաշկային տարբեր հիվանդությունների բուժման համար:
🥥Յուղը մաքրում է մաշկի պիգմենտային կետերը, նվազեցնում է մաշկի յուղայնությունը, վերացնում վարակիչ ցանը, ձգում է մաշկը։

🥥Կոկոսի յուղը խոլեստերին չի պարունակում: Նրա մեջ կա շատ վիտամին E, որը նպաստում է վերարտադրողական ֆունկցիայի նորմալ աշխատանքին:
Հատկությունները՝
✅Այն ունի խոնավեցնող և սնուցող ազդեցություն:
✅Վերացնում է մաշկի ճաքճքվածությունն ու չորությունը:

⚜Եթե ցանկանում եք ունենալ ամուր, փարթամ և առողջ մազեր, ապա կանոնավոր օգտագործեք կոկոսի յուղ:
Այն ամրացնում է մազի արմատները, խոնավեցնում և սնուցում մազերը, դարձնում դրանք էլաստիկ՝ հաղորդելով բնական փայլ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook