Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կարո՞ղ է արդյոք եղանակն ազդել հոդացավերի վրա

Եղանակային փոփոխությունները կարող են հոդացավ առաջացնել, եթե մարդը սրված ռեւմատիկ հիվանդություններ ունի։ Նման կարծիք է հայտնել ռեւմատոլոգ Դմիտրի Կարատեեւը (Ռուսաստան)։

.ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է հոդացավերի հնարավոր պատճառները։
«Հոդացավ, որպես կանոն, առաջանում է ոչ թե լռիվ առողջ, այլ որոշակի հիվանդություններ ունեցող մարդու մոտ։ Խոսքը ռեւմատիկ հիվանդությունների մասին է, ինչպիսին է օստեոարթրոզը։ Այս հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը։ Այսինքն՝ վատթարացման զարգացում այն ժամանակաշրջաններում, երբ եղանակը փոխվում է, փոխվում է ջերմաստիճանը, փոխվում է խոնավությունը եւ այլն։ Եթե հանկարծ որեւէ հիվանդություն չկա, իսկ գարնանը հոդերը ցավում են, ավելի լավ է դիմել բժշկի»,- ասաց մասնագետը։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս կորոնավիրուսով վարակված մարդկանց ուշադիր հետեւել հոդերի վիճակին։ Երբեմն հոդացավերը, նրա խոսքով, կարող են հետքովիդային համախտանիշի դրսեւորում լինել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook