Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Կոկոսի յուղի օգտակար հատկությունները

126388_kokos-300x188Կոկոսի յուղի դրական ազդեցությունը մաշկի և մազերի վրա յուղի բնական հարուստ բաղադրակազմով է պայմանավորված։ Արևադարձային այդ պտղի յուղը հարուստ է այնպիսի նյութերով, որոնք հակաբակտերյալ, հակաբորբոքային, ինչպես նաև խոնավեցնող և մաշկի ծերացման գործընթացը դանդաղեցնող ազդեցություն ունեն։ Դրանք են՝ հագեցած ճարպաթթուներ, А, Е, В1, В2, В3, К և С վիտամիններ, երկաթ, կալցիում, ֆոսֆոր և այլն։  Կոկոսի յուղն ունի պաշտպանիչ ազդեցություն, ինչը կանխում է արտաքին միջավայրի բացասական ներգործությունը մաշկի և մազերի վրա։   Պատահական չէ, որ կոկոսի յուղն օգտագործում են մազահեռացումից հետո կիրառվող քսուկների, արևից պաշտպանող կրեմների, խնամքի հակատարիքային միջոցների բաղադրակազմում, այն կիրառվում է նաև տարատեսակ մաշկային հիվանդությունների` փսորիազ, էկզեմա և այլ հիվանդությունների  բուժման և կանխարգելման համար։1442917999-kokosove-maslo-korist-prirodi-dlya-shkri-volossya-441

Կոկոսի յուղը կարելի է ամեն օր օգտագործել մաշկը խանավացնելու համար: Այն հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար, սակայն հատկապես արդյունավետ է նորմալ և չոր մաշկի համար: Կոկոսի յուղը պարունակում է ճարպաթթուներ, որոնք լավացնում են մաշկի խոնավությունը կլանող հատկությունը: Այն նաև փափկացնում է ծնկների, կոճերի և արմունկների մաշկը:

Եթե մաշկը ճարպոտ է, նվազեցնում է ճարպագեղձերի ակտիվությունը, իսկ չոր մաշկի դեպքում խթանում է: Կարող է օգտագործվել նույնիսկ մաշկի աննշան բորբոքման դեպքում, միաժամանակ ունի հանգստացնող հատկություն: Կոկոսի յուղ կարելի է օգտագործել նույնիսկ այրվածքների դեպքում: Վնասված հատվածին կարելի է քսել յուղի փոքր քանակ, բայց անչափ կարևոր է համոզվել, որ այն ալկոհոլ կամ այլ բուրավետ նյութեր չի պարունակում:

Կոկոսի յուղը պարբերական օգտագործման դեպքում բարձրացնում է մաշկի կայունությունը ցրտին:

Լավ է ազդում մազերի և գլխամաշկի վրա: Կոկոսի յուղ կարելի է քսել մազերի ծայրերին կամ դիմակներ պատրաստել:

Այն կանխում է հղիների մաշկի ձգվելը, կարելի է քսել նաև շուրթերին՝ բալզամի փոխարեն:

Տղամարդիկ կարող են յուղն օգտագործել սափրվելուց հետո՝ մաշկի գրգռվածությունից, այրոցից և չորությունից խուսափելու համար:

Կոկոսի յուղն ունի հակատարիքային հատկություններ: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուներով, որոնք մաշկն առավել առաձգական ու երիտասարդ են դարձնում՝ կանխելով կնճիռների վաղ առաջացումը: Կոկոսի յուղը նաև պայքարում է ազատ ռադիկալների դեմ:
Կոկոսի յուղը պոլիֆենոլներ է պարունակում, որոնք օգնում են թեթևացնել  մաշկի  արտահայտված ցանը:

Ճաքող շրթունքները բուժելու համար կոկոսի յուղը կարելի է խառնել թուրինջի, անանուխի կամ նարնջի յուղի հետ:

Կարող եք դիտել նաև՝

Leave a Reply

x Close

Like Us On Facebook