Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԺամանց

Կտտկենի, թանթրվենի, (бузина)- դեղաբույս է.

Կտտկենի, թանթրվենի,այծատերևազգիների (Caprifoliaceae) ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված 2 կիսագնդի բարեխառն և մերձարևադարձային շրջաններում։

Ոչ բարձր թուփ է կամ փոքր ծառ, ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն։ Պտուղը սև է, մուգ մանուշակագույն, հատապտղանման կորիզապտուղ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի բոլոր մասերը՝ արմատները, տերևները, ծաղիկներն ու պտուղները։ Վերջիններս ունեն քրտնաբեր և միզամուղ հատկություն։

1393-013-Tantrveni_sev_Buzina_chernaya_Sambucus_nigra_2_panoramio.com

Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղաղանյութեր, թթուներ, եթերայուղեր, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին), շաքարներ, ներկանյութ և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի բոլոր մասերը։ Ունեն քրտնաբեր և միզամուղ հատկություններ։ Մեղրատու է։ Ծաղիկները հավաքում են չոր եղանակին՝ լրիվ բացվելուց հետո։ Դանակով կամ մկրատով կտրում են ամբողջ ծաղկաբույլը․ քանի որ վերջինս շուտ փչանում է, արագ չորացնում են ստվերում, լավ քամհարվող տեղում, թղթի վրա, միաշերտ փռված վիճակում։ Ծաղկաբույլերը հավաքելիս երբեք չպետք է կտրել ճյուղերը, որ չպակասի բույսի հաջորդ տարվա բերքատվությունը։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չորացնում են 30—35 աստիճանի պայմաններում։ Չոր հումքը պահում են տուփերի մեջ՝ 6 ամիս ժամկետով։ Դալար տերևները հավաքում են գարնանը, կեղևը՝ ամռանը։ Որպես դեղաբույս թանթրվենու մասին տվյալներ կան Պլինիոսի գործերում։ Մարդկությանը վաղուց են հայտնի ծաղիկների, պտուղների, տերևների և կեղևի միզամուղ, քրտնամուղ հատկությունները․ դրանք թուրմի և եփուկի ձևով կիրառվել են բրոնխիտի, ռևատիզմիպոդագրայի, երիկամային քարային դիաթեզի, փորկապության և փորի շրջանի ցավերի ժամանակ, իսկ արտաքին՝ ողողումների կամ թրջոցների ձևով, անգինայի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, աչքերի և ականջների մի շարք հիվանդությունների դեպքում։ Թութքի բուժման նպատակով թարմ տերևը դրվել է ախտահարված տեղին՝ կոմպրեսի ձևով։ Պտուղները և արմատները, որպես միզամուղ և ընդհանուր կազդուրիչ, օգտագործվում են ջրգողության, շաքարախտիդիզենտերիայի և այլ հիվանդությունների ժամանակ։ Տերևահյութը, ներքին ընդունման ձևով, օգնում է կոտրվածքին և սալջարդին։ Հայկական ժողովրդական բժշկարանների տվյալներով՝ թանթրվենու ծաղիկները, որպես քրտնամուղ և միզամուզ միջոց , օգտակար են ուրեմիայի ժամանակ, դրական ազդեցություն ունի նաև ձայնի խզման և խռպոտման դեպքում։

Բացի քրտնամուղ և միզամուղ լինելուց, ծաղիկներն ունեն նաև պատող, թեթևակի ախտահանող, ջերմ իջեցնող և հակաբորբոքիչ հատկություն։ Օգտագործում են նաև լյարդի ախտահարումների դեպքում՝ որպես լեղամուղ։ Հիմնավորված է, որ ծաղիկների պատրաստուկները նպաստում են բրոնխներում կուտակված թանձր խորխի ջրիկացմանը և նրա արտազատմանը։ Դեղաբույսի պատրաստուկները ինհալացիայի ձևով օգտագործում են շնչառական օրգանների հիվանդությունների, հատկապես բրոնխէկտազիաների ժամանակ։

Աղբյուրը`wikipedia.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook