Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Կրծքագեղձի հետազոտության հատուկ մեթոդներ

1.Մամոգրաֆիա՝կրծքագեղձի ռենտգենաբանականհետազոտությունն է, որը հնարավորություն է տալիս հետազոտել գեղձը երկու ստանդարտ պրոյեկցիայով՝ թեք և ուղիղ: Թեք դիրքով հնարավոր է  հետազոտել աքսիլյար հատվածը, որը ուղիղ  մամոգրամով չի որոշվում:  Այս հետազոտումը  ցուցված է երբ առկա է 
1.մաստոդինյա /ցավ կրծքագեղձում/. 
2. պտուկից արտադրություն, 
3. հանգուցավոր գոյացություններ և պրոթեզավորման բարդություններ:
2. Դուկտոգրաֆիա՝ կաթնային ծորանների  կոնտրաստավորումն է, հետագա մամոգրաֆիկ հետազոտությամբ՝ ներծորանային պաթոլոգիկ փոփոխություններ  հայտնաբերելու նպատակով : Հետազոտությունը  կատարում են պտուկից արտադրության առկայության  դեպքում:
3. Պնևմոկիստոգրաֆիա՝ մամոգրաֆիա, երբ  կիստայի  հեղուկ պարունակություն  պունկցիայից  հետո կիստայի խոռոչ է լցվում օդ, որը  հնարավորություն է տալիս հետազոտել խոռոչի ներքին մակերեսը և  հայտնաբերել ներբշտային գոյացությունները:
4.Սոնոգրաֆիա՝ մեթոդը աչքի ընկնում  իր պարզությամբ և անվտանգությամբ: Այս մեթոդի առավելությունն  է՝ պարզությունն ու անվտանգությունը, երիսասարդ կանանց մոտ կարծր գեղձային հյուսվածքի հետազոտման հնարավրությունը, հետազոտումը՝ ֆիբրոզի, ռեգիոնար ավշարային հանգույցների և անցկացնել տարբերակիչ  ախտորոշում կիստաների և սելիդ գոյացությունների միջև: Մեթոդի թերությունը նրա բազմաթիվ կեղծ-դրական և կեղծ-բացասական արդյունքներն են, առավելապես, երբ  գեղձային հյուսվածքը  կազմափոխված է ճարպային հյուսվածքի:
5. Համակարգչային շերտագրում (KT): Այս մեթոդը կիրառվում է կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման հետևյալ դեպքերի ժամանակ՝ 
1. Ուռուցքը  գտնվումէ  մամոգրաֆիայիհամար անհասանելիտեղում, 2.Մետաստազների  հայտնաբերման
3. Ուռուցքի անոթային ակտիվության 
4. Պրոթեզի վիճակի գնահատման
5.Վիրահատված  ռեցեդիվ քաղցկեղի հայտնաբերման համար:
6. MRT կիրառվում է կրծքագեղձի պրոթեզավորման, քաղցկեղիթաքնված  ձևերի կասկածի ռեգիոնարտարածման  և  սպիական ձևափոխություններիդեպքում: MRT-ն KT-ի հետ համեմատած առավելինֆորմատիվ  է  փափուկ  հյուսվածքներիփոփոխությանը ախտորոշելուհամար:
7. Սինցիգաֆա՝ կիրառվում է քաղցկեղային պրոցեսի իրական տարածվածությունը ճշտելու ռեցեդիվ  քաղցկեղի ախտորոշման համար, որոշ  դեպքերում խորհուրդ է տրվում  բիոպսիային փոխարինող միջոց:
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook