Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդների օրերը
Այս մասին նշվում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանում։
Նույն հրամանով սահմանվում են նաև ուստարվա արձակուրդները: Այսպիսով.
- 3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:
- Առաջին դասարանցիներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ:
- Երկրորդ դասարանցիներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ: