Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հեշտոցաբորբ, վագինիտ

Վագինիտ են անվանում հեշտոցային բորբոքումը

Այն բավականին տարածված հիվանդություն է: Կանանց մեծամասնությունը կյանքի ընթացքում ունենում է որևէ տիպի հեշտոցաբորբ:

Առոողջ կնոջ հեշտոցում կան բազմաթիվ միկրոօրգանիզմներ, որոնք գտնվում են հավասարակշռության մեջ և ապահովում են օրգանի նորմալ գործունեությունը կարող է խախտվել, հանգեցնելով վագինիտի :

Այդ գործոններից են.

  • վարակները (բակտերիաներ, սնկեր, վիրուսներ, տրիխոմոնիազ)
  • հակաբիոտիկները
  • հղիությունը
  • դաշտանադադարը
  • ներլվացումները
  • քիմիական գրգռիչ  նյութերը, որոնք  պարունակվում  են  կրեմների, օճառի կամ արտաքին սեռական օրգաններին  հպվող հագուստի մեջ:

Վագինիտի դեպքում դիտվում է՝

  • քոր
  • այրոց
  • հեշտոցային ոչ նորմալ  արտադրություն
  •  ցավ՝ սեռական հարաբերության կամ միզարձակության ժամանակ:

Հիշեք, որ արտադրությունը հեշտոցից նորմալ երևույթ է: Այն պետք է լինի պարզ, անգույն և անհոտ: Դաշտանային ցիկլի ընթացքում արտադրության  քանակությունը և մածուցիկությունը փոփխվում է: Դաշտանից առաջ և հետո այն լինում է սակավ և մածուցիկ, իսկ ցիկլի մեջտեղում՝ ջրիկ և առատ:

Սնկային վագինիտ

Հարուցիչը հիմնականում կանդիդա կոչվող սնկերն են, որոնք նորմայում քիչ քանակությամբ  մշտապես առկա են հեշտոցում  , բերանի խոռոչում, մարսողական օրգաններում: Սնկային վագինիտի առաջացման պատճառո կարող են լինել.

  • Հակաբիոտիկների երկարաև ընդունումը, երբ այս կամ այն հիվանդության պատճառով կինը խմում է լայն աղդեցության հակաբիոտիկներ: Հակաբիոտիկը ոչնչացնում է ոչ միայն հիվանդության հարուցիչները, այլև հեշոցում բնակվող օգtակար բակտերիաները, որոնք նորմայում սահմանափակվում են սնկերի աճը: Արդյունքում գլուխ են բարձրացնում սնկերը:
  • հղիությունը
  • հորմոնային բուժումը
  • գիրությունը
  • իմունիտետի թուլացումը
  • վահանագեղձի հիվանդությունները
  • շաքարային դիաբետը, հատկապես, երբ  արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է:

Հեշտոցի սնկային վարակի դեպքում արտադրոթյունը լինում է սպիտակ, լոռանման, անհոտ: Հեշտոցի և ամոթույքի շրջանում նկատվում է սաստիկ քոր և կարմրություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook