Friday, May 3, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Աորտայի շերտազատման վիրահատությունները` պետական պատվերով

❗️Աորտայի շերտազատման վիրահատությունները` պետական պատվերով
Եվս մեկ թանկարժեք բժշկական միջամտություն, որի ֆինանսավորումն իր վրա է վերցրել պետությունը, որպեսզի վճարումն այլևս խոչընդոտ չլինի պացիենտի` հիվանդանոց արագ դիմելու համար, և ողջ մնալու շանսերը մի քանի անգամ մեծանան:
2023 թվականից աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունները բոլորի համար կատարվում են ԱՆՎՃԱՐ:
🛑Աորտայի շերտազատումը կյանքին սպառնացող վտանգ է: Եթե բժշկական կենտրոնում ախտորոշումը հաստատվում է, խնդրի լուծումը վիրաբուժական է` անհապաղ ցուցմամբ, որի արդյունքում իրականացվում է վերել աորտայի աղեղի պրոթեզավորում:
❕ Մասնագետները վստահ են, որ պետական աջակցությունը էական է և փոփոխություն կմտցնի սրտանոթային հիվանդություններից մահացության կանխարգելման մեջ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook