Saturday, April 27, 2024
Նորություններ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հյուրընկալվել է դիմածնոտային վիրաբույժ Հրաչ Բարսեղյանին

Վերջին տարիներին Քաթարում ստոմատոլոգիական գործունեություն ծավալող, դիմածնոտային վիրաբույժ  Հրաչ Բարսեղյանն այս օրերին Երևանում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Մասնագիտական կրթությունը ստանալով Հայրենիքում` սիրիահայ ստոմատոլոգը տարբեր ժամանակահատվածներում կլինիկաներ է հիմնել հայրենիքում, ԱՄՆ-ում և իր ծննդավայր Սիրիայում։EDM_9493

Հյուրընկալվելով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին`  Հրաչ Բարսեղյանը ներկայացրել է Քաթարում հայկական փոքր, բայց կայացած համայնքի գործունեությունը։ Նա նշել է, որ այդ երկրում բնակվող հայերն, այդ թվում`  Հայաստանցի երեք բժիշկը, իրենց աշխատանքով կարողացել են լավ համարում ձեռք բերել։

Հրաչ Բարսեղյանը շեշտել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը և բարեփոխումները խոստումնալից են և առաջիկա տարիներին բոլորվին նոր որակի համակարգ կարող են ապահովել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook