Մայր լինելու առավելությունները. «Եթե դուք մայրիկ եք…»
1. Եթե դուք մայրիկ եք, ապա ունեք լուսաբացները դիմավորելու ավելի շատ հնարավորություն, քան ձեր այն ընկերուհիները, որոնք դեռ երեխաներ չունեն:
2. Եթե դուք մայրիկ եք, ապա փոքրիկին հպվելիս ձեր օրգանիզմն այնքան երջանկության հորմոն՝ սերոտոնին է արտադրում, որ ձեր ընկերուհիները, որոնք դեռ երեխաներ չունեն, անգամ հսկայական քանակությամբ շոկոլադ ու բանան ուտելու դեպքում չեն կարող այդքան բարձրացնել այդ հորմոնի մակարդակը:
3. Եթե դուք մայրիկ եք, ապա դա ինքնակատարելագործվելու իդեալական շարժառիթ է: Այն միտքը, որ դուք օրինակ եք ծառայում ձեր երեխաների համար, կարգապահ դարձնող լավագույն գործոնն է:
4. Եթե դուք մայրիկ եք, ապա միշտ կուշանաք հանդիպումներից, սակայն միևնույն ժամանակ միշտ կստանաք նոր ծաղկած հովտաշուշանների ու խատուտիկների առաջին փնջերը, քանի որ երեխաները չեն կարող անտարբեր անցնել նման հրաշքների կողքով:
5. Եթե դուք մայրիկ եք, ապա ունեք որևէ նոր բան սովորելու հիանալի հնարավորություն: Օրինակ՝ կարելի է սովորել համեղ բաներ պատրաստել: Երեխաներն, առհասարակ, լավագույն ոգեշնչումն են:
6. Եթե դուք մայրիկ եք, ապա ունեք սեփական դիմանկարների պատկերասրահն ունենալու եզակի հնարավորություն: Պարզապես հարկավոր է հիշել շրջանակներ գնել, իսկ մնացածի մասին կհոգան երեխաները:
7. Եթե դուք մայրիկ եք, ապա ձեր կյանքի ընթացքում լսած սիրո խոստովանությունների քանակը բազմապատկվում է՝ կախված երեխաների թվից:
8. Եթե դուք մայրիկ եք, ապա ամեն օր օգտվում եք ուրախության, զվարճության, անկեղծության ու սիրո անսպառ աղբյուրից:
9. Եթե դուք մայրիկ եք, ապա ևս մեկը կհպարտանա ու կհիանա ձեզնով, և դա կլինի ձեր փոքրիկը:
10. Եթե դուք մայրիկ եք, ապա դա ապացուցում է, որ երազանքներն իրականանում են, քանի որ բոլոր աղջիկներն էլ մանկուց երազում են մայրիկ դառնալ: Իսկ եթե իրականացել է մի երազանքը, ապա շուտով անշուշտ կիրականանան նաև մյուսները:
Նյութի աղբյուրը՝ http://lratu24.ru