Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել

Մեքսիկայում առաջին անգամ պոչով երեխա է ծնվել։ Պոչի երկարությունը 5,7 սմ է, հայտնում է Journal of Pediatric Surgery Case Reports-ը։

Բժիշկների խոսքով՝ աղջիկը ժամանակին  է ծնվել, մոր հղիությունն առանց բարդությունների է ընթացել։

Հոդվածում նշվում է, որ պոչի կառուցվածքը փափուկ է եղել՝ ծածկած մաշկով եւ բարակ մազերով, այն հնարավոր է եղել առանց ցավեցնելու շարժել, բայց ինքնակամ շարժումներ չեն եղել։ Երբ պոչն ասեղով ծակել են, երեխան լաց է եղել։

Ծնվելուց 2 ամիս անց երեխային կրկին զննելու ժամանակ բժիշկները նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել։ Ելունդը որոշվել է հեռացնել։

Բժիշկները անալիզի են ենթարկել աղջկա պոչը եւ պարզել, որ այն կազմված է եղել ոչ միայն փափուկ հյւսվածքից, այլեւ զարկերակներից, երակներից եւ  եւ նյարդերի խրձերից։

1669636193_770_The-girl-born-with-a-TAIL-Extremely-rare-6cm-long-defect

Մասնագետները հավելել են, որ նման պաթոլոգիայով ավելի հաճախ ծնվում են տղաներ, քան աղջիկներ։ Պտղի նորմալ զարգացման դեպքում պոչն աստիճանաբար հետ է քաշվում եւ վերածվում պոչուկի։

Իսկ եթե այն մնում է, ապա ելունդը կարող է առաջանալ ուռուցքների պատճառով, մյուս դեպքերում պոչը վերջավորություններ եւ զարկերակներ ունի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook